Տեղական իշխանությունների՝ խորհրդատվություն ստանալու իրավունքը կարևոր գործիք ժողովրդավարությունը տեղական և տարածքային մակարդակում զարգացնելու համար

Տեղական իշխանությունների՝ խորհրդատվություն ստանալու իրավունքը կարևոր գործիք ժողովրդավարությունը տեղական և տարածքային մակարդակում զարգացնելու համար

08.11.2018

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում նոյեմբերի 8-ի լիագումար նիստի ընթացքում քննարկվեց «Տեղական իշխանությունների՝ կառավարման ավելի բարձր մակարդակների կողմից խորհրդատվություն ունենալու իրավունքների ուղենիշներ» թեմայով զեկույցը: Այն ներկայացրեց ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապեն:

Զեկույցում ամրագրված է. «Կոնգրեսը հատուկ ուշադրություն է դարձնում անդամ երկրներում խորհրդատվության արդյունավետ համակարգերի ներդրմանը և կարևորում է խորհրդատվական  համապարփակ մոտեցումը՝ տեղական և ռեգիոնալ մակարդակներում ավելի որակյալ կառավարման հասնելու համար:  2014-ին ընդունված 368-րդ բանաձևը («Ռազմավարություն՝ տեղական իշխանությունների՝ կառավարման այլ մակարդակների կողմից խորհրդակցվելու մասին») կոչ է անում ազգային և տեղական իշխանություններին ու տեղական իշխանությունների ասոցիացիաներին միասին աշխատել՝ իրենց երկրներում համակարգված և կանոնավոր խորհրդակցություններ հաստատելու համար»:

Ռազմավարությունը տարբերակում է հիմնական գործողություններ՝ բարելավելու խորհրդատվությունը անդամ երկրներում: Կոնգրեսն այս պարագայում պետք է ուղենիշներ տրամադրի ազգային ասոցիացիաների համար:

Զեկույցում նշված է. «Տեղական իշխանությունների՝ խորհրդատվություն ստանալու իրավունքը պետք է ամրագրված լինի ազգային օրենսդրությամբ: Հավասարապես կարևոր է, որ յուրաքանչյուր անդամ պետություն ինստիտուցիոնալ պատշաճ շրջանակ ունենա տեղական իշխանությունների հետ խորհրդատվություն կազմակերպման համար: Տեղական իշխանություններն էլ պետք է ունենան ինստիտուտներ, որոնք ի վիճակի կլինեն ներկայացնելու և պաշտպանելու իրենց շահերը, ինչպես, օրինակ, տեղական իշխանությունների ազգային ասոցիացիաները, որոնք կարող են հատկացնել համապատասխան ռեսուրսներ և ժամանակ՝ խորհրդատվության գործընթացներում տեղական իշխանությունների արդյունավետ ներկայացվածությունը ապահովելու համար»:

Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև ազգային ասոցիացիաների դերակատարությանը: Մասնավորապես նշված է. «Ազգային օրենսդրությունը պետք է ընդունի ազգային ասոցիացիաների դերը՝ խորհրդատվություններում ներգրավված լինելու և իր անդամների շահերը ներկայացնելու գործում: Տեղական իշխանությունները պետք է խոսեն ազգային կառավարությունների հետ որքան հնարավոր է միացյալ ձայնով: Բացի ազգային իրավական շրջանակից, ասոցիացիաները խրախուսվում  են նաև փոխըմբռնման հուշագիր նախագծել ազգային խորհրդարանների և համապատասխան նախարարությունների հետ` գործելու որպես ուղենիշ, որը սահմանում է խորհրդատվական գործընթացների և խորհրդատվության իրավունքին դիմելու գործառնական մեթոդների հետագա մանրամասները, ինչպես սահմանված է Խարտիայում»:

Ներկայացնելով զեկույցը՝ Անդրես Կնապեն վստահեցրեց. «Լավ կազմակերպված խորհրդատվությունը կարևոր գործիք է  ժողովրդավարությունը տեղական և տարածքային մակարդակում զարգացնելու համար:  Սակայն պետք է նաև ստեղծել քաղաքական և իրավական մթնոլորտ այդ խորհրդատվությունները կազմակերպելու համար: Պետք է նախ ունենալ լավ իրավական շրջանակ, որպեսզի խորհրդատվությունները սահմանվեն օրենքով»:

Անդրես Կնապես առանձնացրեց օրենսդրության բարելավումն ու ինստիտուտները ու նշեց. «Մոնիտորինգային առաքելությունների ժամանակ պետք է հորդել կառավարություններին, որպեսզի ներդնեն ավելի բարելավված իրավական և ինստիտուցիոնալ խորհրդատվական մեխանիզմներ»:

Այս հարցում պարոն Կնապեն կարևորեց նաև ազգային ասոցիացիաների կարողությունների և իրավունքների ընդլայնումը:

ԵԽ կոնգրեսի պատվիրակների մեծամասնությունն իր ելույթներում հայտարարեց՝ բարձրացված թեման կարևոր է և խորհրդատվություններն անհաժեշտ են բոլոր երկրներում: Ավելին, դրանք ունեն ոչ միայն քաղաքական, այլև գործնական կարևորություն տեղական և տարածքային իշխանությունների համար և բխում են Խարտիայի պահանջներից:

 


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...