
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
26.08.2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:
Թալինի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը նշեց, որ ծրագիրը ՀՀ-ում իրականացվում է 2011 թվականից, աշխատում է Թալին համայնքի և ՀՀ-ի ևս 29 համայնքի հետ․ «Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին, որ մասնակցեն եվրոպական նախաձեռնությանը՝ Քաղաքապետերի դաշնագրին։ Դաշնագրի նպատակն է աջակցել համայնքներին, որ մշակեն ու իրականացնեն կայուն և կանաչ զարգացման ռազմավարություններ։ Այդ գործընթացը հիմա Թալին համայնքը սկսել է։ Եվ համայնքը՝ որպես Դաշնագրի անդամ, շուտով կունենա այդ ռազմավարությունը»։
Նշենք, որ անցյալ տարի Թալինը ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպել էր 1 միջոցառում, այս տարի 4՝ նկարչական մրցույթ, հեծանվարշավ, իրազեկման արշավներ, արշավ՝ դեպի արևային կայան, բնապահպանական պարապմունք՝ մանկապարտեզում, որոնց մասնակցել է ավելի քան 100 մարդ։
Թալինի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ Ռազմիկ Ղազարյանը տեղեկացրեց՝ նախատեսվում է, որ հաջորդ տարի Թալին համայնքն ավելի մեծ թվով միջոցառումներ կանցկացնի ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում։
Թալինի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Մանե Ղազարյանը, Ցողիկ Պետրոսյանը, Գայանե Թադևոսյանը, Ժաննա Ավագյանը, Տիգրան Մկրտչյանը և Մանվել Բաղդասարյանը։

12:29
27 05 2026
On May 27, a workshop organized within the framework of the “Integrated Municipal...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

17:34
20 05 2026
The Armenian delegation is participating in the high-level conference dedicated to the 15th...

23:31
18 05 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

12:42
14 05 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...
22
Nov
26
Oct
25
Oct