Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

09.06.2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ:

Հիշեցնենք՝ «Կանաչ անցումը» վերաբերում է ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր տնտեսության զարգացմանը, որը ենթադրում է հանածո վառելիքից կախվածության նվազեցում և ցածր ածխածնային տեխնոլոգիաների և գործելակերպի կիրառում: Կանաչ անցումը նախատեսում է արտադրության, սպառման և կենսակերպի փոփոխություններ՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու և էկոլոգիական հավասարակշռությունը խթանելու համար:

Հետևաբար մրցույթի շրջանակներում ներկայացվող աշխատանքները պետք է համահունչ լինեն ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության նպատակներին և վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, էներգախնայողություն, էներգախնայողություն, դիմակայունության կլիմայի փոփոխության հանդեպ, էներգետիկ աղքատության նվազեցում, կանաչ զարգացում և այլն:

 

Մրցույթի պայմանները.

-      Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, սիրողական լուսանկարչական ակումբների անդամներ և լուսանկարչական դպրոցների սաներ):

-      Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երեք լուսանկար:

-      Մրցույթին մասնակցելու համար լուսանկարները (.jpg ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հուլիսի 1-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:

-      Մրցույթին ընդունվում են նաև արհեստական բանականության օգնությամբ ստեղծված և վերոհիշյալ թեմաներին համապատասխանող պատկերներ, սակայն նախապատվությունը կտրվի բնօրինակ լուսանկարներին:

-      Ցանկալի է, որպեսզի մրցույթին մասնակցող աշխատանքները տեղադրված լինեն համայնքապետարանի, ակումբների կամ դպրոցների, ինչպես նաև հեղինակների անձնական էջերում սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև դիտումների և գնահատման (օրինակ՝ «Like»-երի) հասանելի վիճակագրությունը: Լուսանկարները սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

-      Ներկայացնելով լուսանկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

-      Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն միայն իրենց սեփական աշխատանքները: Ուրիշների կողմից ստեղծված նյութերի օգտագործում, այդ թվում՝ ինտերնետում հասանելի նյութերի, խստիվ արգելվում է: Բոլոր աշխատանքները պետք է լինեն մասնակցի սեփական ստեղծագործությունը՝ ապահովելով մրցույթի արդարությունն ու ազնվությունը:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարները կտեղադրվեն նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կայքերում և ֆեյսբուքյան էջերում:

Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հուլիսի 10-ը:

Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն լուսանկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:

Գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից մինչև հուլիսի 1-ը նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նշված վերջնաժամկետը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:

Առաջին տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]

 


NEWS

Meeting Between the Executive Director of the Union of Communities of Armenia and the Director of the Renewable Resources and Energy Efficiency Fund of Armenia
Meeting Between the Executive Director of the Union of Communities of Armenia and the Director of the Renewable Resources and Energy Efficiency Fund of Armenia

14:57

22 07 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with the...

Armen Galjyan participated in the meeting of the Congress Monitoring Committee held in Oslo
Armen Galjyan participated in the meeting of the Congress Monitoring Committee held in Oslo

17:53

08 07 2026

Armen Galjyan, Head of the Armenian Delegation to the Congress of Local and Regional Authorities...

The Union of Communities of Armenia Participates in the World Congress of United Cities and Local Governments Eurasia in Morocco
The Union of Communities of Armenia Participates in the World Congress of United Cities and Local Governments Eurasia in Morocco

16:07

28 06 2026

As previously announced, the delegation of the Union of Communities of Armenia participated in...

Director General of the Union of Communities of Armenia Participated in the Conference on Strengthening Intermunicipal Cooperation in Armenia
Director General of the Union of Communities of Armenia Participated in the Conference on Strengthening Intermunicipal Cooperation in Armenia

16:30

18 06 2026

The Director General of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, participated in...

Delegation of the Union of Communities of Armenia to Participate in the World Congress of “United Cities and Local Governments: Eurasia”
Delegation of the Union of Communities of Armenia to Participate in the World Congress of “United Cities and Local Governments: Eurasia”

10:07

18 06 2026

The delegation of the Union of Communities of Armenia will participate in the World Congress of...