Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

09.06.2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ:

Հիշեցնենք, որ «Կանաչ անցումը» վերաբերում է ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր տնտեսության զարգացմանը, որը ենթադրում է հանածո վառելիքից կախվածության նվազեցում և ցածր ածխածնային տեխնոլոգիաների և գործելակերպի կիրառում: Կանաչ անցումը նախատեսում է արտադրության, սպառման և կենսակերպի փոփոխություններ՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու և էկոլոգիական հավասարակշռությունը խթանելու համար:

Հետևաբար մրցույթի շրջանակներում ներկայացվող աշխատանքները պետք է համահունչ լինեն ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության նպատակներին և վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին՝ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, էներգախնայողություն, էներգախնայողություն, դիմակայունության կլիմայի փոփոխության հանդեպ, էներգետիկ աղքատության նվազեցում, կանաչ զարգացում և այլն:

Մրցույթի պայմանները.

-      Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երիտասարդներ):

-      Մրցույթին մասնակցության համար ընդունվում են անհատական աշխատանքներ, սակայն ստեղծագործական ստուդիաներում, դպրոցներում, սիրողական խմբերում ստեղծված կոլեկտիվ աշխատանքներ նույնպես ողջունելի են:

-      Կարճ տեսանյութերը և անիմացիաները կարող են ներկայացվել հայերեն և/կամ անգլերեն լեզուներով:

-      Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու տեսանյութ:

-      Տեսանյութերը չպետք է պարունակեն կոնկրետ ապրանքի, ծառայության կամ ընկերության գովազդային տարրեր:

-      Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի երեք րոպեն:

-      Մրցույթին ընդունվում են նաև արհեստական բանականության օգնությամբ ստեղծված և վերոհիշյալ թեմաներին համապատասխանող աշխատանքներ:

-      Մրցույթին մասնակցելու համար տեսանյութը / անիմացիան կամ դրանց ներբեռնման հղումը անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև ս.թ. հուլիսի 1-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, ինչպես նաև կոնտակտային տվյալները:

-      Ցանկալի է, որպեսզի մրցույթին ներկայացված աշխատանքները տեղադրված լինեն համայնքապետարանի, ինչպես նաև հեղինակների անձնական էջերում սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև դիտումների և գնահատման (օրինակ՝ «Like»-երի) հասանելի վիճակագրությունը: Տեսանյութերը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

-      Ներկայացնելով տեսանյութը կամ անիմացիան՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև տեսանյութի ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

-      Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն միայն իրենց սեփական աշխատանքները: Ուրիշների կողմից ստեղծված նյութերի օգտագործում, այդ թվում՝ ինտերնետում հասանելի նյութերի, խստիվ արգելվում է: Բոլոր աշխատանքները պետք է լինեն մասնակցի սեփական ստեղծագործությունը՝ ապահովելով մրցույթի արդարությունն ու ազնվությունը:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր տեսանյութերը և անիմացիաները կտեղադրվեն նաև ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կայքերում և ֆեյսբուքյան էջերում:

Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հուլիսի 10-ը:

Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն դրանց համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:

Գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից մինչև հուլիսի 1-ը նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նշված վերջնաժամկետը վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:

Առաջին հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխության արարողության ընթացքում:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]։


NEWS

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը
Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

16:44

22 04 2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...

The fourth meeting of the Municipal  Development Coordination platform
The fourth meeting of the Municipal Development Coordination platform

09:45

24 01 2025

The fourth meeting of the Municipal Development Coordination platform (COM Club) was held in...