Նարեկ համայնքում կանայք այլևս իրար սուրճի չեն հրավիրում,  համայնքի կենտրոն իջնողների մասին էլ տեղեկացնում են համայնապետարան. կյանքը Նարեկում՝ կորոնավիրուսի օրերին

Նարեկ համայնքում կանայք այլևս իրար սուրճի չեն հրավիրում, համայնքի կենտրոն իջնողների մասին էլ տեղեկացնում են համայնապետարան. կյանքը Նարեկում՝ կորոնավիրուսի օրերին

20.04.2020

ՀՀ Արարատի մարզի Նարեկ համայնքում կանայք այլևս միմյանց սուրճի չեն հրավիրում, համայնքի բնակիչների մեծամասնությունն էլ իրենց այգիներում է. գյուղատնտեսական աշխատանքների շրջան է:

Համայնքի կամավոր միավորման խմբի ղեկավար, աշխատակազմի քարտուղար Անիկ Հովհաննիսյանը վստահեցրեց՝ իրենց համայնքում այլևս կանգառներում մարդիկ չեն կուտակվում ու շարունակեց. «Համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանի ցուցումով՝ համայնքում գործող հինգ մանր առևտրի կետերի տերերի հետ կազմակերպվել են հանդիպումներ, բացատրել եմ կանխարգելման միջոցառման կարևորության մասին։ Համայնքապետարանի կողմից տրվել է «Ձեռքերը ախտահանեք» ցուցում, որը փակցված է խանութի տեսանելի վայրում։ Խանութներում դրված է ալկոգել կամ քլորամինի լուծույթ, որով հաճախորդներն ախտահանում են ձեռքերը, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով ախտահանվում են խանութները։ Իսկ հերթեր չգոյանալու նպատակով խանութում երկու հաճախորդից ավել միաժամանակ չեն լինում»:

Համայնքում ախտահանման աշխատանքներին զուգահեռ իրակացվում են նաև սոցիալական օգնության միջոցառումներ: Անիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, քանի որ համայնքում ունեն երկու միայնակ ծերունիներ, համայնքի ղեկավարի որոշմամբ՝ նրանց յուրաքանչյուրին տրվել է 10000- ական դրամ օգնություն։ Նարեկ համայնքի պարագայում մի կարևոր հանգամանք կա: Անիկ Հովհաննիսյանը պարզաբանեց. «Մեր համայնքը հայտնի է՝ որպես տնկարանային տնտեսություն: Այդ իսկ պատճառով համայնքում ծառատնկման սեզոնին շատ են լինում այլ համայնքից այցելություններ։ Այդ իսկ պատճառով համայնքի ղեկավարը խստագույնս զգուշացրել է բնակիչներին, որ հնարավորինս հեռու կանգնեն միմյանցից, իսկ առևտրի դեպքում հաճախակի ախտահանեն ձեռքերը։ Իսկ մեր համայնքի այն բնակիչները, որոնք իրենց տնկիները տեղափոխում են այլ համայնք, պարտադիր իրենց հետ ունենում են ձեռնոցներ, դիմակներ և ախտահանող հեղուկներ»:

COVID-19 համավարակի տարածման արդյունքում քաղաքած դասերի մասին՝ Անիկ Հովհաննիսյանն ասաց. «Հիմնական եզրահանգումն այն է, որ պետք է համայնքները պատրաստված լինեն , ունենան համապատասխան գիտելիքներ, ունենան նաև առաջին անհրաժեշտության միջոցները բնակիչներին օգնելու համար»:

Այս օրերին Նարեկի համայնքապետարանը մշտապես կապի մեջ է համայնքային ոստիկանի, համայնքը սպասարկող ընտանեկան բուժքրոջ և այլ շահագրգիռ կառույցների հետ։ Համայնքի ղեկավարի , աշխատակազմի քարտուղարի և համայնքապետարանի աշխատակիցների հեռախոսահամարները մշտապես հասանելի են բնակիչներին, իսկ ղեկավարի և քարտուղարի հեռախոսահամարները այս օրերին , որպես թեժ գծի հեռախոսահամար են ծառայում. «Համայնքապետարանը մշտապես բաց է եղել. աշխատել ենք հերթափոխով։ 60-անց և երեխա ունեցող աշխատակիցներին թույլ չենք տվել աշխատանքի գալ։ Եկել են խիստ անհրաժեշտության դեպքում, կարճ ժամանակով։ Համայնքային կայքերը, էլեկտրոնային փոստերը մշտապես հասանելի են եղել բնակիչների համար։ Կապված կորոնավիրուսի ծրագրերի հետ կարող եմ ավելացնել, որ թեկուզ համայնքապետարանի աշխատակիցների պարտականությունների մեջ չի մտնում դիմումների՝ հատկապես 9-րդ ծրագրի հետ կապված լրացնելու պարտականությունները, բայց համայնքի ղեկավարի ցուցումով՝ կատարում ենք նաև այդ աշխատանքը, որպեսզի ինչ որ չափով օգնենք մեր բնակիչներին հաղթահարել այս ճգնաժամը: Համայնքապետարանը խստագույնս հետևում է պարետի ցուցումներին»:

Անիկ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց համայնքին բնակիչները զգուն են այս օրերին ու պատմեց. «Եթե անգամ որևէմեկը դուրս է գալիս համայնքի կենտրոն, ապա բնակիչները ահազանգում են մեզ և զգուշացնում»:


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...