«Ախտահանումն իրականացվում է թաղամաս առ թաղամաս, և, իհարկե, երկրորդական փողոցները ևս անմասն չեն մնում». Տաշիր համայնքի ղեկավար

«Ախտահանումն իրականացվում է թաղամաս առ թաղամաս, և, իհարկե, երկրորդական փողոցները ևս անմասն չեն մնում». Տաշիր համայնքի ղեկավար

28.03.2020

Հայաստանի համայնքների միությունը «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ներկայացնում է տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ կանխարգելիչ ախտահանման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքում:

Մանրամասներ ներկայացրեց ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Տաշիր համայնքում:

-Ինչպես և ողջ հանրապետությունում, այնպես էլ Տաշիր համայնքում արտակարգ իրավիճակի պայմաններում կյանքն իր բնականոն ընթացքով չի ընթանում։ Փողոցները գրեթե դատարկ են, բնակիչները, ցուցաբերելով սոցիալական բարձր գիտակցություն, տնից դուրս են գալիս միայն հույժ անհրաժեշտության դեպքում. մեծ է ոստիկանության կողմից վերահսկողությունը։       

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար: Արդյոք գլխավոր փողոցներից բացի ախտահանվո՞ւմ են նաև երկրորդական և երրորդական փողոցները:

-Ամեն օր համայնքապետարանի քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկի աշխատակիցների կողմից ախտահանվել և ախտահանվում են  համայնքի բոլոր հիմնարկությունները, բազմաբնակարան շենքերի շքամուտքերն ու ճաղավանդակները, հասարակական վայրերը, զբոսայգիներն ու հանրային տարածքները, փողոցներն ու մայթերը։ Ախտահանումն իրականացվում է թաղամաս առ թաղամաս, և, իհարկե, երկրորդական փողոցները ևս անմասն չեն մնում։ 

-Կա՞ մի միջոցառում, որն այս օրերին իրականացվում է միայն Տաշիր համայնքում. նկատի ունենք ախտահանման և կանխարգելիչ միջոցառումները:

-Կարծեմ՝ չկան, բայց մեր փոքր համայնքի ներսում անգամ բնակավայրերի սահմանային կետերում սահմանել ենք անցակետեր,    որտեղ  վերահսկողություն է սահմանված բնակավայրից բնակավայր շարժվող մեքենաների և ուղևորների նկատմամբ, որպեսզի նվազագույնի հասցնենք մարդկային շփումներն ու վարակման ռիսկերը։

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:

-Տաշիրի համայնքապետարանն արտակարգ դրության առաջին օրերից անցել է սահմանափակված ռեժիմով աշխատանքի, իսկ արդեն մինչև ապրիլի 1-ը աշխատում ենք փոքր թվով անձնակազմով: Համայնքապետարանն իր գործունեությունն իրականացնելու է հեռավար`առցանց եղանակով։ Քաղաքացիներին իրազեկվել է, որ դիմուներն ու առաջարկությունները կարող են ուղարկել  առցանց tashircity.am պաշտոնական կայքէջին:

-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:

-Դեռ փորձում ենք սեփական միջոցներով կազմակերպել կանխարգելման աշխատանքները, իսկ վերահսկումը համայնքը չէ իրականացնում:

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայել կորոնավիրուսին:

-Իհարկե, պետական և տեղական իշխանությունների համատեղ աշխատանքի, հասարակության քաղաքացիական բարձր պատասխանատվության, գիտակցության և ինքնակազմակերպման շնորհիվ կարելի է կանխարգելել, իսկ հարկ եղած դեպքում  նաև դիմակայել համաճարակին:


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...