«Այսօր անձի գիտակցության, իսկական  քաղաքացիական պահվածքի խնդիր ունենք». Նոր կյանք համայնքի ղեկավար

«Այսօր անձի գիտակցության, իսկական քաղաքացիական պահվածքի խնդիր ունենք». Նոր կյանք համայնքի ղեկավար

01.04.2020

Հայաստանի համայնքների միությունը «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրով նոր նախաձեռնության շրջանակներում ամեն օր հրապարակում է տեղեկություններ ՀՀ համայնքներում տիրող իրավիճակի և համայնքում անցկացվող կանխարգելիչ միջոցառումների մասին: Ներկայացնում ենք, թե ինչ աշխատանքներ են իրականացվում ՀՀ Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում:

Մանրամասներ ներկայացրեց համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը:

-Այս օրերին համայնքային կյանքն ինչպե՞ս է ընթանում, համայնքի բնակիչները պահպանո՞ւմ են ինքնամեկուսացման կանոնները:

-Արտակարգ դրության պայմաններում համայնքում ստեղծվել է  արտակարգ դրության համայնքային շտաբ, որը ես եմ ղեկավարում: Համայնքի բնակիչները հիմնականում տնից դուրս չեն գալիս. միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ գյուղատնտեսական աշխատանքների կատարում, խանութ, դեղատուն: Ընդհանուր առմամբ՝ պահպանում են կարգը: Ազգաբնակչությունն ըմբռնումով է մոտենում: Ժողովրդին բացատրում ենք, մեր ֆեյսբուքյան էջով էլ ենք ներկայացնում իրավիճակը: Համայնքում չկա կորոնավիրուսով հիվանդ, հուսով ենք՝ չի էլ լինի:

-Ի՞նչ գրաֆիկով է աշխատում համայնքապետարանը:

-Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատում են հեռավար կարգով: Սահմանված է այսպես ասած հերթապահություն: Այս պահին ես եմ համայնքապետարանում և մեկ աշխատակից: Խիստ անհրաժեշտության դեպքում ենք մարդկանց հրավիրում աշխատանքի: Հիմնականում տնից են աշխատում: Սահմանափակել ենք համայնքի բնակիչների մուտքը համանքապետարան: Ժողովրդին ասում են՝ կարիք չկա գալ համայնքապետարան՝ զանգով կամ առցանց: Ընդհանուր առմամբ՝ ժողովուրդը համայնքապետարան քիչ է գալիս, քանի որ նոտարը, կադաստրը, անձնագրայինն էլ հիմնականում չեն աշխատում: Դրա համար մենք էլ ազգաբնակչությանն ասում ենք՝ մնացեք տանը, մինչև այս ամենն անցնի:

-Ի՞նչ ախտահանման, կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում համայնքում և ի՞նչ հաճախականությամբ:

-Ախտահանման աշխատանքներ իրականացնում ենք երկու օրը մեկ անգամ՝ համաձայնեցնելով ԱԻՆ մարզային ստորաբաժանման, մարզպետարանի հետ: Ախտահանում ենք համայնքապետարանի շենքը, հարակից տարածքները, ավտոկանգառները, մանկական խաղահրապարկները: Միայն անձրևային օրերին չենք կատարում ախտահանման աշխատանքներ:

-Համայնքն այս օրերին ի՞նչ օգնության կարիք ունի՝ ախտահանման նյութեր, դիմակներ:

-Համայնքապետարանում ունեն քիչ թվով դիմակներ. եթե անձինք կան, որ ի վիճակի չեն ձեռք բերել, մենք նրանց տրամադրում ենք: Հիմա գյուղատնտեական աշխատանքների պահն է: Համայնքն ունի պարարտանյութերի խնդիր, քանի որ Վրաստանում գործարանը չի աշխատում: Գումարը փոխանցել ենք համապատասխան կազմակերպության հաշվին, բայց քանի որ այդ գործարանը փակ է, չի աշխատում, այդ խնդիրն առկա է:

-Ձեր գնահատմամբ՝ Հայաստանի համայնքները պատրա՞ստ են, ունե՞ն բավարար միջոցներ, որպեսզի աշխատեն արտակարգ իրավիճակներում:

-Այստեղ ունենալու-չունենալու խնդիր չկա: Ախտահանելու համար մեծ տեխնիկա պետք չէ. սովորական ախտահանիչներով, սրսկիչներով այդ ամենը կազմակերպում ենք: Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեզ էլ, ինչպես արտասահմանում, տեխնիկա տրամադրվեր, բայց մենք այժմ մեր հնարավորության սահմաններում անում ենք այդ աշխատանքները: Կարևորն այստեղ անձի գիտակցությունն է, ավելի շատ մարդկային գործոնի խնդիր: Մարդու գիտակցության, իսկական  քաղաքացիական պահվածքի խնդիր ունենք այսօր:


NEWS

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation
The 50th Anniversary Session of the CoE Congress to Kick Off in Strasbourg: Armenia to be Represented by a Renewed Delegation

19:23

29 03 2026

From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...