
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համար անցկացվել է «ՏԻՄ ցանցային համագործակցության սկզբունքներ և գործիքներ» թեմայով վերապատրաստում
17.01.2022
Հունվարի 14-ին Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված «Հաղորդակցության ժամանակակից միտումները. ՏԻՄ ցանցային համագործակցության սկզբունքներ և գործիքներ» թեմայով համայնքային ծառայողների կարողությունների զարգացման վերապատրաստում:
Վերապատրաստմանը մասնակցել են Գյումրու և ՀՀ Շիրակի մարզի մյուս համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներ: Դասընթացը վարել է Հայաստանի համայնքների միության հաղորդակցության պատասխանատու Տաթև Հարությունյանը:
Վերապատրաստումն իրականացվել է Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի շրջանակներում: Նշենք, որ այսպիսի սեմինար-վերապատրաստում արդեն անցկացվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի համար:
Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են հաղորդակցության ձևերը, ժամանակակից միտումները, տրվել են հաղորդակցման հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատակազմի ներսում գրագետ հաղորդակցության, ինչպես նաև արտաքին լսարանի հետ առանց խոչընդոտների հաղորդակցություն կառուցելու համար:
Անդրադարձ է կատարվել ՏՒՄ ցանցային համագործակցության էությանը, անհրաժեշտությանը և գործիքներին, ներկայացվել են համակարգված գործունեության առավելությունները:
Հանդիպման եզրափակիչ փուլում կազմակերպվել է հարցուպատասխան, ներկայացվել են առաջարկություններ և թեմաներ, թե հետագայում ինչ դասընթացների կցանկանային մասնակցել համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչները:

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

22:30
22 04 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

16:58
20 04 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

23:58
09 04 2026
A delegation from the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

22:04
09 04 2026
Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...
22
Nov
26
Oct
25
Oct