«Կայուն զարգացման տեղական հավակնությունների վերածումը գործողությունների՝ հայեցակարգերի և ծրագրային առաջարկների մշակման հմտությունների բարելավման միջոցով» խորագրով ուսուցողական սեմինար

«Կայուն զարգացման տեղական հավակնությունների վերածումը գործողությունների՝ հայեցակարգերի և ծրագրային առաջարկների մշակման հմտությունների բարելավման միջոցով» խորագրով ուսուցողական սեմինար

25.05.2024

Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միության կողմից Դաշնագրին անդամակցող և առաջընթաց գրանցող համայնքների մասնագետների համար Երևանում կազմակերպվել է «Կայուն զարգացման տեղական հավակնությունների վերածումը գործողությունների՝ հայեցակարգերի և ծրագրային առաջարկների մշակման հմտությունների բարելավման միջոցով» խորագրով երրորդ ուսուցողական սեմինարը։

Սեմինարին մասնակցել են Դաշնագրին անդամակցող համայնքների տասնյակ ներկայացուցիչներ։ Սեմինարը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում անցկացված երրորդ ուսուցողական միջոցառումն է։ Պարբերաբար կազմակերպվող համապատասխան ոլորտներում կարողությունների ամրապնդման ուսուցողական սեմինարների նպատակն է աջակցել համայնքներին Դաշնագրի ներքո իրենց կողմից ստանձնած հանձնառություններն արդյունավետ և պատշաճ կերպով իրականացման գործում:

Երևանում անցկացված ուսուցողական այս սեմինարը նվիրված էր Դաշնագրի շրջանակներում համայնքների կողմից առաջարկվող կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման գործողությունները բանկերի և ֆինանսական կառույցների համար գրավիչ ծրագրային առաջակների վերածելու մոտեցումների ներկայացմանը և քննարկմանը։

Դասընթացը նախատեսված էր համայնքապետարանների այն մասնագետների համար, որոնք անմիջապես ներգրավված են համայնքային զարգացման, ներդրումային ծրագրերի և ծրագրային առաջարկների մշակման և իրականացման գործընթացներում, ինչպես նաև իրազեկ են ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության մասին:

Սեմինարի ընթացքում ողջույնի խոսքում Դաշնագրի ազգային համակարգող ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը կարևորել է այսպիսի սեմինարների անցկացումը և նաև հղում կատարելով կայուն զարգացման նպատակներին, նշել է, «Մեր երկիրն ընդունել և տեղական մակարդակում անցյալ տարեսկզբին փորձել է տեղայնացնել կայուն զարգացման նպատակները, որը ԵԽ Կոնգրեսի հանձնարարականներից էր։ Այսօր մեր երկրում հայմայնքների ֆինանսական հնարավորություններն իրականում թույլ են՝ համեմատած հարևան երկրների հետ, համեմատած Արևելյան գործընկերության երկրների հետ, էլ չեմ ասում՝ արևմտյան Եվրոպայի երկրների հետ։ Բայց կան հնարավորություններ, եթե դուք ձեր գաղափարը խելացի նկարագրեք ու փաթեթավորեք, հղում անեք նաև կայուն զարգացման նպատակներին»։

Դաշնագրի աջակից Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը փաստել է՝ կարողությունների զարգացումը եղել և մնում է մեր համայնքների ամենաթույլ տեղը․ «Ինստիտուցիոնալ բարեփոխումներից, խոշորացումից հետո էլ մեր համայնքների կարողությունները դեռևս շատ թույլ են, մինչդեռ հաջողությունը պայմանավորված է կարողություններով։ Հաջողում են նրանք, որոնք իրենց կարողությունները զարգացնում են։ Ընդհանրապես կյանքում կարողությունների զարգացումն անընդհատ գործընթաց պետք է լինի։ Պատահական չէ, որ «Քաղաքապետերի դաշնագիր՝ արևելք» ծրագրով կարողությունների զարգացումը պարբերաբար կարևորվում է։ Կարողությունների զարգացման թեմային ավելի մոտիվացված պետք է մոտենանք և միշտ որոշակի պաշար մեզ հետ տանենք և փոփոխված դուրս գանք այս սեմինարներից»։

Հայաստանում Ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանն էլ ներկայացրել է Ծրագրով գրանցված առաջընթացը․ «Այս ընթացքում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի աջակցությամբ Ալավերդին իր կայուն զարգացման գործողության ծրագիրը մշակել, ավարտել է, այն պատրաստ է, և պետք է ավագանին հաստատի, ու գրանցենք։ Դա  ամենակարևոր փաստաթուղթն է, որ համայնքները պետք է մշակեն, Գյումրին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակել է այդ գործողությունների ծրագիրը, ավագանին հաստատել է, արդեն գրանցվել, ներկայացվել է հաստատման, Վանաձորը, Սպիտակը, Ստեփանավանը ևս ՄԱԿ-ի գրասենյակի  հետ միասին արդեն սկսել են մշակումը։ Մեր ծրագրի շնորհիվ մենք հնարավորություն ունենք ևս երկու համայնքի աջակցելու»։

Կայուն ֆինանսավորման փորձագետ Լիլիթ Ղարայանը մասնակիցներին ներկայացրել է դրամաշնորհային միջազգային, ազգային և ենթազգային աղբյուրներ, անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ծրագրերի ընտրություն և առաջնահերթության որոշումը, ծրագրային առաջարկների մշակման հիմնական սկզբունքներն և բովանդակությունը։ Գործնական առաջադրանքների միջոցով ներկայացվել են սուբվենցիայի ծրագրային հայտերում արվող բնորոշ սխալները, ծրագրային առաջարկներում արվող հիմնական սխալները։

Սեմինարի գործնական հատվածում միջոցառման մասնակիցներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքի միջոցով ամրապնդվել են ստացված գիտելիքները՝ կատարելով առաջարկների մշակման գործնական վարժություն։

 

  


NEWS

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...