Կանցկացվի «Աշխատակազմերի և համայնքային ծառայողների վերաբերյալ հարցերը՝ խոշորացման համատեքստում» թեմայով վեբինար

Կանցկացվի «Աշխատակազմերի և համայնքային ծառայողների վերաբերյալ հարցերը՝ խոշորացման համատեքստում» թեմայով վեբինար

08.11.2021

Հայաստանի համայնքների միությունը կազմակերպում է «Աշխատակազմերի և համայնքային ծառայողների վերաբերյալ հարցերը՝ խոշորացման համատեքստում» թեմայով վեբինար: Վեբինարին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի համայնքների ներկայացուցիչներ, փորձագետներ:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ մինչև այժմ իրականացվել է hամայնքների միավորման 52 ծրագիր: Միավորված համայնքների փորձը ցույց է տալիս, որ այդ համայնքներն ունեն ձևավորման առանձնահատկություններ: Միավորված համայնքները տեղական  ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո հանդիպում են բազմաթիվ և բազմաբովանդակ խնդիրների, որոնց լուծման համար կիրառվում են տարբեր մեթոդներ: Մասնավորապես, համայնքապետարանների՝ որպես կառավարչական հիմնարկների վերակազմակերպում, աշխատողների ազատման վերաբերյալ ծանուցում, հաստիքացուցակների օպտիմալացում, նոր հաստիքների համալրում, գույքի, ստանձնած պարտավորությունների, ակտիվների, պասիվների հանձնման-ընդունման աշխատանքներ, միավորվող համայնքների բյուջեների կառավարում, նորընտիր ավագանու առաջին նիստերի կազմակերպում, մոտակա երկու-երեք ամիսների առաջնահերթ միջոցառումների նախորոշում, համայնքի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված առաջնահերթ որոշումների ընդունում և այլն:

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11.00-ին կայանալիք քննարկման ընթացքում կքննարկվեն այս և այլ հարցեր, որոնք վերաբերում են համայնքների աշխատակազմերին և համայնքային ծառայողներին՝ խոշորացման համատեքստում:

Նոյեմբերի 10-ին կայանալիք քննարկմանը մասնակցել ցանկացող համայնքների ներկայացուցիչները պետք է լրացնեն առցանց հայտ: https://docs.google.com/forms/d/1nVACnfQWU8EsEE-U_b6jOWSgQ0XI-spvaA4DQRZWnsU/edit

Խոշորացված համայնքների ներկայացուցիչներին հրավիրում ենք ցանկության դեպքում 10-րոպեանոց ելույթի շրջանակում ներկայացնել համայնքների միավորման արդյունքում առաջացած խնդիրները, համայնքի փորձը, լուծման ճանապարհները:

Խոշորացված համայնքների ներկայացուցիչներին խնդրում ենք լրացուցիչ՝ բացի հայտը լրացնելը, պատասխան նամակով ելույթի թեմայի, ելույթ ունեցող անձի մասին տեղեկատվություն ներկայացնել, ինչպես նաև պատասխան նամակի միջոցով նշել, թե ինչ հարցեր կցանկանայիք հղել փորձագետներին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կուղարկվի գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։

Քննարկմանը միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։

 


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...