
«Ցանցային հաղորդակցության գործիքներ․ իրավիճակի գնահատում և անհրաժեշտ գործողությունների իրականացում» թեմայով վեբինար՝ համայնքների հաղորդակցության պատասխանատուների համար
07.02.2023
Փետրվարի 7-ին Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվել է «Ցանցային հաղորդակցության գործիքներ․ իրավիճակի գնահատում և անհրաժեշտ գործողությունների իրականացում» թեմայով առցանց վեբինար։
Վեբինարին մասնակցել են ՀՀ համայնքների հաղորդակցության պատասխանատուներ, մամուլի քարտուղարներ։ Վեբինարի նպատակն է քննարկել ցանցային հաղորդակցության ներկայիս միտումները և համայնքային էջերի օրինակով հասկանալ առկա խնդիրներն ու հետագա անելիքները, ինչպես նաև ստեղծել հարթակ միմյանց փորձի ներկայացման և քննարկման համար։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ողջույնի խոսքում կարևորել է համայնքների տեսանելիության և հաղորդակցության հարցերը՝ հատկապես համայնքների խոշորացման համատեքստում և վստահեցրել, որ Հայաստանի համայնքների միությունը հաղորդակցությանն առնչվող այսպիսի վեբինարներ, սեմինար-քննարկումներ և հանդիպումներ առաջիկայում հաճախակի կկազմակերպի։
Հայաստանի համայնքների միության հաղորդակցության պատասխանատու Տաթևիկ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է գրագետ հաղորդակցություն իրականացնելու գործիքներ, նրանց ծանոթացրել համայնքային էջերի առաջմղման ֆեյսբուքյան գործիքներին։ Հաջորդ հանդիպումների ժամանակ կներկայացվեն նաև այլ սոցիալական ցանցերին առնչվող գործիքներ։
Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը, Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Շահանե Մոսինյանը, համայնքի մամուլի պատասպխանատու Արմինե Բալայանը ներկայացրել են իրենց համայնքների պաշտոնական ֆեյսբուքյան էջերը, դրանց դիտելիության ցուցանիշները, կայքէջերը, հաղորդակցությանն ուղղված աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները։
ԱԼՏ հեռուստաընկերության խմբագիր Անժելա Ստեփանյանը Արմավիրի համայնքների կայքէջերի և ֆեյսբուքյան էջերի օրինակով որոշ դիտարկումներ է ներկայացրել՝ կապված համայնքային էջերով հաշվետվողականության և թափանցիկությանն առնչող հարցերի հետ, նշել այն ուղղությունները, որոնցով պետք է համայնքային էջերի պատասխանատուները բարելավեն իրենց աշխատաոճը։
Վեբինարի շարքը կլինի շարունակական, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում երկուական համայնքների ներկայացուցիչներ կներկայացնեն իրենց համայնքային ֆեյսբուքյան էջերը, պաշտոնական կայքէջերը, իրենց աշխատանքի սկզբունքները։ Այնուհետև հրավիրված փորձագետը կարծիք կհայտնի համայնքային էջերի վերաբերյալ, որոշ խորհուրդներ կտա համայնքային ֆեյսբուքյան էջերը վարող մասնագետներին։

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

17:34
20 05 2026
The Armenian delegation is participating in the high-level conference dedicated to the 15th...

23:31
18 05 2026
Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

12:42
14 05 2026
The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

00:14
29 04 2026
Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...
22
Nov
26
Oct
25
Oct