Համայնքում իրավիճակն ու կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները՝ Արտաշատ քաղաքում

Համայնքում իրավիճակն ու կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները՝ Արտաշատ քաղաքում

21.03.2020

Հայաստանի համայնքների միության նոր նախաձեռնության շրջանակներում «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք, թե այժմ ինչ իրավիճակ է տիրում Արտաշատ քաղաքում:

Մանրամասներ է ներկայացնում Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը:

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

 -Այս պահին ակտիվ ընթանում են  ախտահանման աշխատանքներ: Արտաշատի փողոցներում կատարվող քլորաջրով մաքրման աշխատանքներին զուգահեռ՝  արդեն երկրորդ օրն է ախտահանման աշխատանքներ են մեկնարկել նաև բազմաբնակարան շենքերի տարածքներում՝ մաքրվում են շքամուտքերը, աստիճանավանդակները: Ախտահանման աշխատանքներ են ընթանում նաև քաղաքային կանգառների տարածքներում և բոլոր այն հնարավոր վայրերում, որտեղ եղել են մարդկային կուտակումներ: Քլորաջրով մաքրվում են քաղաքում տեղադրված աղբարկղերը և դրանց հարակից տարածքները:

Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և գտնվում են իմ անմիջական վերահսկողության ներքո:

Նաև ժամանակավորապես չեն գործում համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական կրթական ու մշակութային կազմակերպությունները:  Հետաձգվել են նախատեսված  բոլոր հանրային  միջոցառումները:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը :

- Համայնքային կյանքը  Արտաշատում այս օրերին մի փոքր  պասիվ է: Մարդիկ մեծամասամբ պահպանում են տրված՝ տանից միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալու  ցուցումները:  Համայնքում ստեղծվել է  արտակարգ իրավիճակներին արձագանքող մասնագիտական թիմ,  որը ղեկավարում  եմ ես, իրականացվել են իրազեկման և կանխարգելիչ մի շարք գործողություններ:

 

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:

-Աշխատում ենք  մեր սովորական ռեժիմով, միայն վարակի  հնարավոր տարածումը կանխարգելելու  նպատակով  սահմանափակվել է բնակիչների մուտքը համայնքապետարան:   Կազմակերպվել է դիմումների, գրությունների  առցանց ընդունում և պատասխանում, ակտիվ գործում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը՝ պատասխանելով մեր համաքաղաքացիների հարցերին, տրվում է անհրաժեշտ ինֆորմացիա՝ գույքահարկի պարտավորությունները ճշտելու և համապատասխան տեղեկանքները ստանալու մասին:  Նաև կատարվում են  վարակի կանխագելման   նպատակով  կատարվող իրազեկման  աշխատանքներ:

Նշեմ նաև, որ արդեն այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին աջակցելու և օգնելու նպատակով աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը կամավորների միջոցով կկազմակերպի համայնքային մանկապարտեզներում պահեստավորված պարենային և ոչ պարենային մթերքների բաշխումը՝ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին: Աշխատանքները համակարգում է Արարատի մարզպետարանը: Շնորհակալություն եմ հատնում բոլոր այն կամավորներին, ովքեր շատ օպերատիվ արձագանքեցին և ներգրավվեցին աշխատանքներում:

-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող իրենց հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:

-Այո, մենք մեր բնակիչներին տրամադրել ենք մեր թեժ գծի հեռախոսահամարը՝ /0235/02-55-49, մեզ կարող են զանգահարել և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաննրը:

-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:

-Այս պահին ոչնչի կարիք չունենք, ակտիվ կապի մեջ ենք մարզպետարանի հետ և հարկ եղած դեպքում դիմում ենք:

 

 


NEWS

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...

Meeting at the Inspectorate
Meeting at the Inspectorate

22:30

22 04 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia, Armen Harutyunyan, met with...

Meeting at GIZ
Meeting at GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Union of Communities of Armenia, was hosted at the...

Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia
Council of Europe Congress to examine the application of the European Charter of Local Self-Government in Armenia

23:58

09 04 2026

A delegation from the  Congress of Local and Regional Authorities of the Council of Europe...

Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.
Armen Galjyan delivered a speech within the framework of the 50th anniversary session of the Congress of Local and Regional Authorities of the Council of Europe.

22:04

09 04 2026

Armen Galjyan, Head of the Armenian delegation to the Congress of Local and Regional Authorities...