Չարենցավանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները համակարգող շտաբ և արագ արձագանքման խումբ. Չարենցավան համայնքի ղեկավար

Չարենցավանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները համակարգող շտաբ և արագ արձագանքման խումբ. Չարենցավան համայնքի ղեկավար

20.03.2020

Հայաստանի համայնքների միության նոր նախաձեռնության շրջանակներում «Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո ներկայացնում ենք, թե այժմ ինչ իրավիճակ է տիրում Չարենցավան համայնքում:

Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը ներկայացնում է, թե համայնքում ինչ աշխատանքներ են կատարվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

-Այս օրերին ինչպե՞ս է ընթանում համայնքային կյանքը Չարենցավանում:

-Չարենցավանում կյանքն ընթանում է բնականոն հունով։ Փողոցները մարդաշատ չեն, բայց  դատարկ էլ չեն։ Խանութներում հերթեր չկան, ապրանքն էլ բավարար է։ Աշխատում են սուպերմարկետներն ու մթերային խանութները, փակ են որոշ հագուստի խանութներ։ Դեղատներում կան ախտահանիչ նյութեր, շուտ վերջանում են պաշտպանիչ դիմակները, բայց համայնքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ դիմակներ՝ 10,000 հատից ավելի, որոնց մի մասն այսօր տրամադրվեց բժշկական կենտրոնին (5000 հատ), մի մասն էլ բաժանվում է բնակչությանը։ Այսօր նաև մանկապարտեզներում պահեստավորած սնունդը բաժանեցինք համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին։

-Համայնքում ի՞նչ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի կանխարգելման համար:

-Համայնքում ստեղծվել է ձեռնարկվող միջոցառումները համակարգող շտաբ և արագ արձագանքման խումբ: Կազմակերպվել են մի շարք նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են անելիքները։ Չորեքշաբթի օրվանից համայնքում մեկնարկել են մուտքերի ու վերելակների ախտահանման միջոցառումները։ Քանի որ արտակարգ դրության հայտարարումից հետո՝ 4 օր շարունակ, համայնքում եղանակն անբարենպաստ էր՝ անդադար տեղումներ էին ձյան և անձրևի տեսքով, փողոցների ախտահանումն անարդյունավետ չէր լինի, բայց այսօր, քանի որ տեղումներ չեն սպասվում, իրականացրել ենք կենտրոնական փողոցների և ներթաղամասային ճանապարհների ախտահանում։ Դեռ երեկվանից կոչ ենք արել վարորդներին և հետիոտներին 12։00-16։00-ն զգուշանալ փողոցներում երթևեկելիս։ Համայնքն ունի անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութեր արտակարգ դրության ամբողջ ընթացքում համալիր միջոցառումներ կատարելու համար։ Վերահսկողություն ենք սահմանել նաև հանդիսությունների և սգո սրահներում կազմակերպվող արարողությունների նկատմամբ։

-Ի՞նչ ռեժիմով է աշխատում համայնքապետարանը արտակարգ դրության պայմաններում:

-Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Աշխատանքի են գալիս բոլորը, բացառությամբ նրանց, ովքեր ունեն նախադպրոցական տարիքի երեխաներ կամ առողջական խնդիրներ ունեցող 60 տարեկանից բարձր աշխատակիցներ են։ Շենքում կան ախտահանիչ նյութեր։ Չնայած այս ամենին՝ համայնքի բնակիչներին բազմիցս կոչ ենք արել համայնքապետարան գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Չեմ կարող ասել, որ հիմա բնակիչներ չեն գալիս, բայց առաջին օրերի համեմատ՝ մարդկանց հոսքը դանդաղել է, աշխատում են անհրաժեշտ հարցերի պատասխանները ճշտել զանգերով կամ էլ օնլայն հարթակներում։ Ակտիվ  աշխատում են մեր ֆեյսբուքյան էջը և պաշտոնական կայքը՝ պատասխանելով բնակչությանը հուզող բոլոր հարցերին։

-Ի՞նչ է արվում համայնքի երեխաների՝ առցանց ուսուցումն ապահովելու համար:

-Ես տեղյակ եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը հրաշալի նախաձեռնությամբ է հանդես եկել՝ հեռուստատեսային և առցանց դասեր ներկայացնելով աշակերտներին։ Դրանցից օգտվում են նաև մեր համայնքի դպրոցականները։ Գրեթե բոլոր դասարաններում՝ օնլայն հարթակներում առկա խմբերում, լինում են դասեր, հանձնարարություններ, քննարկումներ։ Հետաքրքիր է, որ մեր համայնքում նախադպրոցական հաստատությունները ևս իրականացնում են նմանատիպ աշխատանքներ, այսօր արդեն մի քանի մանկապարտեզ տեղեկացրել է, որ պարապմունքների կուտակումներից խուսափելու համար սկսել է առցանց ուսուցումը։ Կարծում եմ՝ արտակարգ դրությունը նոր հնարավորություններ ստեղծեց օնլայն կրթության մեխանիզմները կատարելագործելու համար։ Միգուցե այսպես աշակերտներն ավելի հեշտությամբ կինտեգրվեն կրթության գործընթացին, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները նրանց առօրյայի մեծ մասն են։

-Համայնքում գործո՞ւմ է արդյոք թեժ գիծ, որով համայնքի բնակիչները կարող են կորոնավիրուսին և առողջական խնդիրներին առնչվող՝ իրենց հուզող հարցերի մասին տեղեկատվություն ստանալ:

-Համայնքապետարանի քաղաքային հեռախոսահամարը՝ (0226)-4-34-34, աշխատում է, բնակիչները սակայն ինֆորմացիա հիմնականում ձգտում են ստանալ սոցիալական կայքերի միջոցով։ Մշտապես հասանելի են նաև համայնքապետարանի աշխատակիցների հեռախոսահամարները։

-Համայնքն այս պահին հատկապես ո՞ր հարցում օգնության կարիք ունի:

-Այս պահին առանձնահատուկ օգնության կարիք չունենք։ Կարողանում ենք արագ արձագանքել բնակիչներին, ունենք պահեստավորած ախտահանիչ նյութեր, ունենք դիմակներ։

-Ձեր գնահատմամբ՝ համայնքներն այսօր պատրա՞ստ են դիմակայելու կորոնավիրուսին:

-Եթե այսպես երկար շարունակվի, կարծում եմ բոլոր համայնքներում էլ խնդիրներ կառաջանան։

 


NEWS

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan

12:37

07 12 2023

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...

Violence against local and regional elected representatives: a threat to our democracies
Violence against local and regional elected representatives: a threat to our democracies

10:04

01 11 2023

An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...

Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot
Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot

13:26

30 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a  report...

Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions
Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions

19:09

26 10 2023

Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...

The Congress elects its new President
The Congress elects its new President

16:11

24 10 2023

The Congress of Local and Regional Authorities of Council of Europe has renewed its presidency...

45th Congress session will be held in Strasbourg
45th Congress session will be held in Strasbourg

23:47

22 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe will hold its  45...