Կանցկացվի սեմինար-վերապատրաստում՝ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար

Կանցկացվի սեմինար-վերապատրաստում՝ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար

18 03 2021 18 03 2021

Մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, Երևանում կանցկացվի սեմինար-վերապատրաստում՝ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների համար:

Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Սեմինար-վերապատրաստումը կանցկացվի այս ծրագրի շրջանակներում՝ ֆիզիկական ներկայության ձևաչափով՝ Երևանում:

Սեմինարը հեռավար կանցկացնեն Սլովակիայի քաղաքների միության փորձագետ Զուզանա ՀՈՒԴԵԿՈՎԱՆ և Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի փորձագետ Կատալինա ՍԱԲՋԱՆԸ:

Մասնակիցները կվերապատրաստվեն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են խելացի և նորարար քաղաքներ, քաղաքների կայուն զարգացում, մարտահրավերներ, որոնք առկա են քաղաքային տարածքներում՝ կլիմայի փոփոխություն, ազդեցություն և դիմադրողականություն: Սեմինար-վերապատրաստման ընթացքում կներկայացվի եվրոպական լավագույն փորձը:

Վերապատրաստման ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով տարվա երկրորդ կեսին կմեկնեն Լեհաստան՝ ուսումնասիրելու տեղական փորձը: