ԵԽ Կոնգրեսը համայնքներին հրավիրում է գրանցվել «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ 2020» նախաձեռնությանը մասնակցության համար

ԵԽ Կոնգրեսը համայնքներին հրավիրում է գրանցվել «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ 2020» նախաձեռնությանը մասնակցության համար

09.04.2020

Եվրոպային խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) 47 անդամ երկրների տեղական իշխանություններին հրավիրում է գրանցվել, որպեսզի մասնակցություն ունենան «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ 2020» համաեվրոպական նախաձեռնությանը: Անհրաժեշտ է գրանցվել այս հասցեով: 

ԵԽ կոնգրեսի այս նախաձեռնության նպատակն է խթանել տեղական ժողովրդավարությունը և քաղաքացիների մասնակցությունը, ինչին ուղղված են ԵԽ Կոնգրեսի աշխատանքները՝ 2007-ից ի վեր:

2020 թվականին Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթը կանցկացվի «Տեղական ժողովրդավարություն. վստահության կառուցում» թեմայով: Կոնգրեսը տեղական իշխանություններին հորդորում է նշված թեմատիկայի շրջանակում կազմակերպել միջոցառումներ ողջ տարվա ընթացքում, իսկ եզրափակիչ միջոցառումը կազմակերպել հոկտեմբերի 15-ի շաբաթվա ընթացքում:

Գրանցվելու համար համայնքները պետք է ստեղծեն իրենց անձնական հաշիվը հետևյալ հարթակում

Այդ էջում պետք է տեղեկություններ հրապարակել այն միջոցառումների մասին, որոնք համայնքները ցանկանում են կազմակերպել տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա ընթացքում:  Իսկ այն համայնքները, որոնք նախորդ տարիներին մասնակցել են տեղական ժողովրդավարության շաբաթվա շրջանակում անցկացվող միջոցառումներին, կարող են գրանցվել իրենց՝ արդեն գոյություն ունեցող էջերով:

Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա նորություններին կարող եք հետևել

Faceebook

Twitter 

Առցանց գրանցում

Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ. կայքէջ

Հարցերի դեպքում կապ հաստատեք Հայաստանի համայնքների միություն կամ  ԵԽ Կոնգրես [email protected]:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...