«COVID-19 համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ են միավորված ջանքեր կառավարության բոլոր մակարդակներում». Անդերս Կնապե

«COVID-19 համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ են միավորված ջանքեր կառավարության բոլոր մակարդակներում». Անդերս Կնապե

04.06.2020

Հունաստանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության կողմից կազմակերպված «Մարդու կյանքի և հանրային առողջության պաշտպանությունը համաճարակի համատեքստում» թեմայով տեսակապի միջոցով անցկացվող համաժողովին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահ Անդերս Կնապեն COVID-19  համավարակի դեմ պայքարում կարևորեց կառավարության բոլոր մակարդակներում ջանքերի միավորման անհրաժեշությունը:

ԵԽ կոնգրեսի նախագահը հայտարարեց. «Դիմակայելով COVID-19 համավարակին՝ քաղաքներն ու ռեգիոնները ստիպված էին հրատապ արձագանքնել, որքան հնարավոր է լինել մոտ համայնքի բնակիչներին: Կոնգրեսը հավաքագրել է համայնքների, գործընկեր կազմակերպությունների և ցանցերի գործողությունների օրինակներ, որպեսզի դրանցով կիսվի տեղական և տարածքային դերակատարների հետ»:

Նա ներկայացրեց Կոնգրեսի համացանցային հարթակը, որտեղ տեղադրված է ողջ տեղեկատվությունը: Անդերս Կնապեն նշեց՝ ինչպես բոլոր դերակատարները, որոնք առճակատվել են համավարակի հետ, Կոնգրեսը ևս ստիպված էր վերանայել իր աշխատանքային մեթոդները՝ հենվելով թվային գործիքների վրա: Նա նշեց տեղական և տարածքաին իշխանությունների ըն տրված ներկայացուցիչների հետ հեռավար հաղորդակցության մասին, 47 անդամ երկրների պատվիրակությունների քարտուղարների հետ փորձի փոխանակումը և երիտասարդ պատվիրակների համար վեբինարների կազմակերպումը:

Այնուհետև տեղեկացրեց, որ ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը ևս տեղի կունենա հեռավար եղանակով՝ հունիսի 9-ին: Կոնգրեսի նախագահն անդրադարձ կատարեց նաև Եվրոպայի տարածքում տեղական ժողովրդավարության զարգացման հետ կապված խնդիրներին` մասնավորապես հիշեցնելով Թուրքիայի հարավ-արևելքում  ընտրված ղեկավարների լիազորությունների շարունակական դադարեցման նախադեպերը, Լատվիայում իրավիճակը: Հիշեցրեց՝ Կոնգրեսը կոչ է արել երկրի իշխանություններին դադարեցնել երկրում ընթացող վարչատարածքային բարեփոխումները և կազմակերպել համապատասխան խորհրդատվություն:

Անդերս Կնապեն հայտնեց, որ Կոնգրեսը COVID-19 համավարակի համատեքստում կարևորել է մի շարք թեմաներ, որոնց առաջիկայում անդրադարձ կկատարվի: Մասնավորապես Կոնգրեսի հանձնաժողովները (21-ը սեպտեմբերի, 2020) կկազմակերպեն քննարկումներ և Կոնգրեսի հաջորդ նստաշրջանին (27-29-ը հոկտեմբեր, 2020) տեղի կունենան քննարկումներ տեղեկան ընտրությունների հետաձգման, իրավասությունների տրամադրման հարցում փոփոխությունների կատարման, քաղաքապետարաններին լրացուցիչ պարտականությունների՝ առանց անհրաժեշտ միջոցների տրամադրման,  տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների նկատմամբ ընդհանուր սկզբունքների կիրառման թեմաների վերավերյալ:

Այս քննարկումների արդյունքները կներառվեն Կոնգրեսի՝ 2021-2026 թ.թ.-ի առաջնահերթություններում և կծառայեն հիմք Կոնգրեսի՝ ԵԽ-ի աշխատանքում ներդում ունենալու և ստացած դասերի ու հետհամաճարակային ժամանակահատվածում ճկուն հասարակություն կառուցելու հարցում: Ամփոփելով Անդերս Կնապեն հայտարարեց. «Առաջիկա ամիսներին կառավարության բոլոր մակարդակների համար առաջնահերթությունը պետք է լինի ճգնաժամը հաղթահարելուն ուղղված միավորված ջանքերի ներդրումը, որպեսզի օգնեն քաղաքացիներին և նրանց նախապատրաստեն COVID-19-ի հետևանքներին: Կոնգրեսը, որը ներկայացնում է տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին, պատրաստ է իր ներդրումն ունենալ Աթենքում 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախարարների կոմիտեի նստաշրջանին»:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...