
Անդրեաս Կիֆեր. «ԵԽ Կոնգրեսը հորդորում է տեղական իշխանություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի կանայք տղամարդկանց հավասար կարողանան իրենց տեղը գտնել պետական մարմիններում»
07.09.2020
«Սեքսիզմի հիմքերը կանանց և տղամարդկանց միջեւ պատմականորեն անհավասար հարաբերությունների մեջ են: Այն պետք է վերանայվի որպես կանանց նկատմամբ բռնության ձև»,-այս պնդումը վերահաստատեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) գենդերայի հավասարության հարցերով խոսնակ Ելենա Դրենջանին «Հավասար իրավունքներ և հնարավորություններ» ֆորումի ընթացքում: Ֆորումն անցկացվեց Կիևում:
Պանելային քննարկման ժամանակ ԵԽ Կոնգրեսի խոսնակը շեշտեց՝ Կոնգրեսը կողմ է կոշտ օրենսդրական մոտեցումներին և բռնության զոհերին տեղական իշխանությունների միջոցով աջակցություն տրամադրելուն:
Նա հայտարարեց. «Մենք պատրաստակամ ենք աջակցել տեղական իշխանություններին, որպեսզի նրանք իրազեկման աշխատանքներ կատարեն և բացատրեն հանրությանը սեքսիստական վերաբերմունքի դրսևորորւմների և հետևանքների մասին»:
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը ֆորումի ընթացքում հայտարարեց. «Տեղական քաղաքականությունը կարևոր ոլորտ է գենդերային հավասարության ապահովման համար, քանի որ հաճախ այն կանանց՝ քաղաքականությունը մուտք գործելու առաջին մուտքի կետն է: Հենց այս պատճառով էլ Կոնգրեսը հորդորում է տեղական իշխանություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի կանայք տղամարդկանց հավասար կարողանան իրենց տեղը գտնել պետական մարմիններում»:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct