Պետական կառավարման ամբողջականության, թափանցիկության և հաշվետվողականության թեմայով աշխատաժողովներ՝ համայնքների ներկայացուցիչների համար

Պետական կառավարման ամբողջականության, թափանցիկության և հաշվետվողականության թեմայով աշխատաժողովներ՝ համայնքների ներկայացուցիչների համար

29.06.2021

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից Հայաստանում հունիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվում են առաջնորդության թեմատիկ առցանց աշխատաժողովներ «Հանրային բարեվարքությունը և էթիկան՝ տեղական կառավարման համակարգում» փորձագիտական հանրույթի անդամ համայնքների համար:

Առցանց թեմատիկ աշխատաժողովների ընթացքում շեշտը դրվում է տեղական կառավարման համակարգում հանրային բարեվարքության ու էթիկական կառավարման թեմաների վրա:

«Հանրային բարեվարքություն» թեմայով առաջին աշխատաժողովը տեղի  է ունեցել հունիսի 24-25-ին: Միացյալ Թագավորության Իփսվիչի շրջանի խորհրդի անդամ, «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ»-ի (ELDW) Կոնգրեսի թեմատիկ խոսնակ Բրայոնի Ռուդկինը ներկայացրել է առկա հանրային բարեվարքության ռազմավարությունները և շեշտադրել հանրային բարեվարքության, բաց և էթիկական կառավարման կարևորությունը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ու կառավարման հաստատություններում՝ քաղաքացիների վստահությունը ապահովելու համար:

Հուլիսի 1-2-ին կանցկացվեն «Բաց և թափանցիկ կառավարում», հուլիսի 8-9-ին «Հակակոռուպցիոն քաղաքականություն» թեմաներով աշխատաժողովներ: Իսկ սեպտեմբերին նախատեսվում է անցկացնել «Պետական գնումների թափանցիկություն» թեմայով աշխատաժողով:

Միջազգային և տեղական փորձագետների կողմից անցկացվելիք աշխատաժողովները ներառում են՝ տեղական կառավարման համակարգում եվրոպական ստանդարտների ու էթիկայի վերաբերյալ Կոնգրեսի առաջարկությունները գործնականում կիրառելու ուսուցում, փորձի փոխանակում Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ու Կոնգրեսի անդամների միջև, որոնք հրավիրված են իրենց փորձը ներկայացնելու համար:

Աշխատաժողովներն անցկացվում են «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» ծրագրի շրջանակներում: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից, Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...