
Հեծանվավազք և էկոլոգիական պարապմունքներ՝ Արթիկի նախադպրոցական հաստատությունների սաների համար
22.06.2023
2023 թվականի հունիսի 20-ից 22-ը անցկացվող «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ» նախաձեռնությանը միացել է նաև Արթիկ համայնքը։ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Արթիկի համայնքապետարանը հայտարարել էր «Կայուն քայլեր դեպի կանաչ համայնք» խորագրով մրցույթներ:
Համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շաբաթվա խորագրին համահունչ միջոցառումներ և դասեր են կազմակերպվել, որոնց միջոցով սաները նոր գիտելիքներ են ստացել էներգախնայողության, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ։
Հունիսի 22-ին համայնքի մանկապարտեզների սաները հեծանվավազքի են մասնակցել՝ ևս մեկ անգամ ընգծելու շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը։ Նախադպրոցական ուսումնական հաստատություններում նաև կազմակերպվել են բնապահպանական թեմայով դասեր։

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct