ԵՄ կայուն էներգիայի շաբաթ. պարգևատրվեցին Գավառ համայնքների մրցանակակիրները

ԵՄ կայուն էներգիայի շաբաթ. պարգևատրվեցին Գավառ համայնքների մրցանակակիրները

05.08.2020

Օգոստոսի 5-ին Գավառ համայնքի՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում անցկացված մրցույթների հաղթողները պարգևատրվեցին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, Ծրագրի Հայաստանի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից:

Գավառում մրցանակակիրներին ողջունեց Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը: «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի շրջանակներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միության կողմից անցկացված «Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերների լուծմանը» թեմայով շարադրությունների մրցույթում Գավառ համայնքից Նելլի Ռափյանը մրցանակային 1-ին տեղն է զբաղեցրել, Ալլա Սարգսյանը զբաղեցրել է նույն մրցույթի 3-րդ հորիզոնականը: «Կանաչ զարգացում» լուսանկարների մրցույթում Գավառ համայնքից մրցանակային առաջին տեղն է զբաղեցրել Էմմա Վանեցյանը: Մրցանակակիրներին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի, ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից նվերներ հանձնեց  «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը և հայտնեց, որ հեծանիվները որպես նվեր ընտրվել են առողջ ապրելակերպը խթանելու համար:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի կողմից «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2020»-ի  շրջանակներում Հայաստանում կազմակերպվեցին 28 կայուն էներգիայի օրեր՝ նկարչական, լուսանկարչական, տեսանյութերի, էսսեների մրցույթներ, վեբինարներ, առցանց վիկտորինաներ, նկարահանվեցին էներգախնայողության և կայուն զարգացման մասին հոլովակներ: Հայաստանի համայնքներ միությունը համայնքներին տրամադրեց փորձագիտական և մեթոդական աջակցություն էներգիայի օրերի կազմակերպման հարցում:

Վիրտուալ ձևաչափով ԵՄ կայուն էներգիայի օրեր կազմակերպվեցին Հայաստանի 16 համայնքներում: Նախաձեռնությանը միացան նաև համայնքներ, որոնք չեն անդամակցում Դաշնագրին:

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Դաշնագրին անդամակցում են Հայաստանի 26 համայնքներ: Գավառ համայնքը Դաշնագրին միացել է 2017 թվականին: 

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ (ԵՄԿԷՇ) նախաձեռնությունը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2006 թվականին: Այդ նախաձեռնության ընթացքում աշխարհի  60 երկրներում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող ավելի քան 10.000 համայնքներ կազմակերպում են Էներգիայի օրեր, որոնց նպատակն է համայնքների բնակչության և շահառուների իրազեկումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, կանաչ զարգացման, և կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության մասին: Սովորաբար, միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են աշխատաժողովներ, ցուցահանդեսներ, պարային հանդեսներ, նկարչական մրցույթներ, բաց դռների օրեր և այլն:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տաշիրի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Տաշիրի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

10:45

22 08 2025

Տաշիրի Մշակույթի կենտրոնում օգոստոսի 20-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Ստեփանավանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:27

21 08 2025

Ստեփանավանի համայնքապետարանում օգոստոսի 20-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրման արարողություն Սպիտակում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի  շրջանակներում
Պարգևատրման արարողություն Սպիտակում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

13:10

21 08 2025

Օգոստոսի 20-ին Սպիտակ  համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների հաղթողների պարգևատրում՝ Վարդենիսում
«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների հաղթողների պարգևատրում՝ Վարդենիսում

22:09

19 08 2025

Օգոստոսի 18-ին Վարդենիսի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Մարտունիում պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի միջոցառումների ակտիվ մասնակիցներն ու մրցույթների հաղթողները
Մարտունիում պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի միջոցառումների ակտիվ մասնակիցներն ու մրցույթների հաղթողները

21:36

19 08 2025

Օգոստոսի 18-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Պարգևատրման արարողություն՝ Գավառի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Գավառի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

20:02

19 08 2025

Օգոստոսի 18-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...