
«Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողով՝ Երևանում
04.03.2020
Մարտի 4-ին Երևանում անցկացվեց «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովը: Համաժողովն իրականացվեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից «Հայաստանի համայնքների միաության հզորացում և թափանցիկ, մասնակցային տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում:
Համաժողովի նպատակն է քննարկել տեղական ընտրված ներկայացուցիչների քաղաքական բարեվարքությանն առնչվող խնդիրները և նախանշել տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանն աջակցելուն ուղղված անհրաժեշտ քայլերը:
Հայաստանի համայնքների միությունը մեծ փորձառություն և դերակատարություն ունի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերում: Կազմակերպությունն ունի առանցքային դերակատարություն Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում ծրագրում: Կազմակերպությունը Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ է:
Միությունը Հայաստանի համայնքների միասնական ձայնն է և զբաղվում է համայնքների շահերի պաշտպանությամբ՝ հանուն տեղական ժողովրդավարության կայացման:
Երևանում անցկացված համաժողովը համախմբեց 23 տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական բարեվարքության և էթիկայի աշխատանքային խմբի անդամներին, ազգային շահագրգիռ կողմերին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Բաց կառավարման գործընկերության քարտուղարությանը, Հայաստանի համայնքների միությանը և այլն:
Օրակարգային հարցերից բացի քննարկումներ ծավալվեցին կոռուպցիայի կանխարգելմանը վերաբերող, կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը, բաց կառավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Տեղի ունեցավ մտքերի և կարծիքների փոխանակում քաղաքական բարեվարքության ու վարքագծի եվրոպական սկզբունքների և ստանդարտների վերաբերյալ: Նախանշվեցին բարձրացված խնդիրների հետ կապված ազգային և տեղական իշխանություններին աջակցության հիմնական ուղղությունները:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct