Հեծանվային արշավ-մրցույթ՝ Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ

Հեծանվային արշավ-մրցույթ՝ Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ

16.06.2023

Հունիսի 22-ին՝ ժամը 10։00-ին Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կկազմակերպվի հեծանվային արշավ-մրցույթ Ապարան-Լուսագյուղ-Ապարան երթուղով։ 

Այն կազմակերպվում է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի նախաձեռնությամբ անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո։ Հեծանվարշավը կանցկացվի «Be Clean, Go Green» խորագրով։ Նշենք, որ Ապարանի համայնքապետարանը Դաշնագրին անդամակցող համայնքներից է։ Իսկ Դաշնագրի հայաստանյան գործընկերը Հայաստանի համայնքների միությունն է։

Հեծանվաարշավին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հասցեով։

https://forms.gle/xjUwAa6RFvtviQ8T9

Մրցանակային տեղեր կլինեն մինչև 13 տարեկանների, 13-ից բարձր տարիքային խմբերում և աղջիկների մրցանակային խմբում։

Բացի հեծանվային արշավ-մրցույթից կկազմակերպվի նաև վիկտորինա։ Հաղթողներին սպասվում են խրախուսական նվերներ:

Մեկնարկը տրվելու է Երևան-Ապարան միջպետական մայրուղու ձախակողմյան հատվածից (գազալցակայանի հարակից տարածք):

Հարցերի դեպքում գրել հետևյալ էլ․ հասցեին՝[email protected] կամ զանգահարել հետևյալ +374 98 512 536 հեռախոսահամարին։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...