
ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի՝ Ստոկհոլհում հունիսին կայանալիք նիստը հետաձգվել է՝ COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով
02.04.2020
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) նախագահը Կոնգրեսի երկու պալատների նախագահների հետ խորհրդակցելուց հետո որոշել է հետաձգել Կոնգրեսի Բյուրոյի՝ հունիսի 9-ին Ստոկհոլմում կայանալիք նիստը՝ պայմանավորված COVID-19 համավարակի տարածմամբ աշխարհում առաջացած իրավիճակով:
Նշենք նաև, որ Կոնգրեսը, արձագանքելով COVID-19 համավարակի տարածման պատճառով ստեղծված նոր իրավիճակին, անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել իր աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար: Համագործակցության և տարբեր գործընկերների ու անդամ երկրների հետ արտաքին հարաբերությունների ձևաչափը ևս փոխվել է՝ համապատասխանեցվելով համավարակով պայմանավորված իրավիճակին: Կոնգրեսի քարտուղարությունն աշխատում է հեռավար՝ օպերատիվ արձագանքելով իրավիճակին և անհրաժեշտ գործիքակազմ տրամադրելով անդամ երկրների տեղական և տարածքային իշխանություններին:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct