ԵԽ Կոնգրեսի Բյուրոն կոչ է անում անդամ պետություններին հավաստիացնել, որ վերականգնման ծրագրերի շրջանակներում տեղական իշխանությունները կստանան անհրաժեշտ աջակցություն COVID-19-ից բխող տնտեսական անկումը հաղթահարելու համար

ԵԽ Կոնգրեսի Բյուրոն կոչ է անում անդամ պետություններին հավաստիացնել, որ վերականգնման ծրագրերի շրջանակներում տեղական իշխանությունները կստանան անհրաժեշտ աջակցություն COVID-19-ից բխող տնտեսական անկումը հաղթահարելու համար

12.06.2020

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բյուրոն տեսակոնֆերանսի ընթացքում հունիսի 9-ին ընդունել է հռչակագիր կենտրոնական իշխանության՝ COVID-19- ի դեմ պայքարի միջոցառումների՝ տեղական իշխանության վրա ազդեցության մասին:

Հռչակագրում մասնավորապես ամրագրված է. «Կոնգրեսի Բյուրոն իր մտահոգությունն է հայտնում անդամ երկրներում  ժողովրդավարական ինքնակառավարման և տեղական ու տարածքային իշխանությունների  ֆինանսական ինքնավարության առիթով, մասնավորապես հետճգնաժամային փուլում համայնքների վերականգնման ծրագրերի հետ կապված: Դա մատնանշում է այն փաստը, որ որոշ կառավարություններ՝ արտակարգ դրության համատեքստում, կամ այդ համատեքստից դուրս, հարկադրված կատարել են միջոցառումներ, որոնք ունեն երկարաժամկետ կտրվածքով հետևանքներ իրավունքների և ազատությունների, ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա,որոնք ունեն նաև ազդեցություն ենթաազգային մակարդակում, կլինի դա լիազորությունների տեղաբաշխում, կենտրոնական իշխանության վերահսկողության աճ, թե ՏՒՄ ընտրությունների հետաձգում»:

Հռչակագրում Կոնգրեսի Բյուրեն շեշտում է տեղական իշխանությունների և ռեգոնների կարևոր դերակատարությունը հանրային առողջության կազմակերպման, ծառայությունների մատուցման, քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման հարցում՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Նաև ընդգծում է, որ տեղական իշխանություններն ամենաշատն են տուժել համավարակից տնտեսական ցուցանիշների անկման պատճառով:

Բյուրոն, ընդունելով կենտրոնական իշխանությունների առանձնահատուկ հանձնառություններն ու պատասխանատվությունը ճգնաժամային իրավիճակներում, հղում է կատարում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին: Հռչակագրում Բյուրեն ամրագրել է. «Անդամ պետությունների կառավարություններին հորդորում ենք ապահովել բավարար խորհրդակցություններ և ֆինանսական ինքնավարություն, վերացնել սահմանափակումները և վերականգնել ժողովրդավարական մեխանիզմները տեղական մակարդակում Խարտիայի դրույթներին համապատասխան: Առանձնահատուկ միջոցառումները միշտ պետք է լինեն ժամանակավոր և ժողովրդավարական հսկողության ներքո»:

Բյուրոն կոչ է անում անդամ պետություններին հավաստիացնել, որ վերականգնման ծրագրերի շրջանակներում տեղական իշխանություններն ու ռեգիոնները կստանան անհրաժեշտ աջակցություն COVID-19-ից բխող աննախադեպ տնտեսական անկումը հաղթահարելու համար և կլինեն ճկուն հետագա դժվարությւոններին դիմակայելու համար:

 

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...