
ԵԽ Կոնգրեսը կոչ է անում միանալ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող "One Humanity, Our Humanity" համերաշխության արշավին
05.05.2020
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կոչ է անում անդամ երկրներին միանալ «Մեկ մարդկություն, մեր մարդկություն» "One Humanity, Our Humanity" խորագրով համերաշխության արշավին: Նախաձեռնության հեղինակը Եվրոպայի խորհրդի Հյուսիս-հարավ կենտրոնն է (North-South Centre):
Այս արշավի նպատակն է խթանել համերաշխության վրա հիմնված քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք կիրականցվեն ողջ Եվրոպայի տարածքում:
ԵԽ Կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն իր նամակում հայտարարում է. «COVID-19 անսպասելի էր բոլորիս համար՝ անկախ, մշակույթից, սահմաններից: Համավարակի դեմ պայքարը պահանջում է ուժերի կենտրոնացում և ապագա նոր գործողություններից մշակում: ԵԽ կոնգրեսի անդամները, քարտուղարությունը ղեկավարությունը կարծում է, որ համերաշխությունը և համագործակցությունը այն ճանապարհն է, որը ոչ միայն թույլ կտա փրկել մարդկային կյանքեր, այլև պաշտպանել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»:
Նշենք, որ ԵԽ Կոնգրեսը ստեղծել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիների համար տեղեկատվական հանգույց, որտեղ ներկայացված է արագ արձագանքման վերաբերյալ անհրաժեշտ գործիքակազմ:
Համաեվրոպական համերաշխության նախաձեռնությունը մարդկության՝ COVID-19-ի դեմ պայքարի միասնական հանձնառության առաջին քայլն է, որը կարող է հիմք դառնալ առողջ և կայուն համաշխարհային կառավարման համար:
ԵԽ Կոնգրեսը հորդորում է անդամ երկրներին, գործընկերներին, տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միանալ համերաշխության արշավին՝ ուղարկելով իրենց կողմից իրականացված համերաշխության նախաձեռնությունները հետևյալ էկելտրոնային հասցեով՝ [email protected] վերնագրում նշելով #solidaction:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct