«Տեղական և տարածաշրջանային իշխանությունները նպաստում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ներդրմանը հիմնային մակարդակում». ԵԽ Կոնգրեսի հանձնարարական

«Տեղական և տարածաշրջանային իշխանությունները նպաստում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ներդրմանը հիմնային մակարդակում». ԵԽ Կոնգրեսի հանձնարարական

27.03.2023

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) 44-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել է իր հանձնարարականը «Եվրախորհրդի ապագայի և դրանում Կոնգրեսի դերի մասին»՝ որպես ներդրում մայիսի 16-17-ին Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովին։

Հանձնարարականով Կոնգրեսը կոչ է անում պետությունների և կառավարությունների ղեկավարներին իրենց աջակցությունը հայտնել տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության վճռորոշ դերակատարության համար ժողովրդավարական արժեքների ներդրման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի և ժողովրդավարական կառավարման և որոշումների կայացման գործում քաղաքացիների մասնակցության հարցում:

ԵԽ Կոնգրեսի զեկուցողներ Բերնդ Վոհրինգերը և Հարալդ Սոնդերեգերը՝ համապատասխանաբար Տեղական իշխանությունների և Տարածաշրջանների պալատի նախագահները, ընդգծել են վերջին ճգնաժամերը, որոնց թվում է Ուկրաինայում սարսափելի պատերազմը, կարևորել կառավարման մակարդակների ավելի լավ համակարգման անհրաժեշտությունը: Ըստ զեկուցողների՝ ավելի ուժեղ բազմամակարդակ կառավարումը թույլ է տալիս ավելի լավ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին և նպաստում ավելի ճկուն, ներառական և մասնակցային հասարակությունների կառուցմանը:

Կոնգրեսն իր տրամադրության տակ ունի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի եզակի իրավական դաշտը և փորձը տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության մոնիտորինգի, տեղական և տարածքային ընտրությունների դիտարկման, տեղական և տարածաշրջանային մակարդակներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցում:

Խորհրդարանական վեհաժողովի հետ մեկտեղ Կոնգրեսը, որպես Եվրոպայի խորհրդի ընտրված ներկայացուցիչների երկու քաղաքական վեհաժողովներ, պետք է յուրաքանչյուրն իր կարողություններով և իրավասություններով ավելի մեծ դեր խաղա Եվրոպայի խորհրդի մանդատի իրացման գործում՝ հանդես գալով որպես կազմակերպությունների չափանիշների բազմապատկիչներ կառավարման բոլոր մակարդակներում:

Կոնգրեսի քաղաքական դերն ավելի լավ ճանաչելու կոչ անելով հանդերձ՝ ընդունված հանձնարարականը նպատակ ունի արտահայտել Կոնգրեսի ամրապնդված նվիրվածությունը իր կանոնադրական առաքելություններին համապատասխան և ի նպաստ Ռեյկյավիկի գագաթնաժողովի արդյունքների իրականացմանը:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...