
ԵԽ Կոնգրեսի նախագահն ընդգծել է հատկապես լարված իրավիճակներում տեղական իշխանությունների կարևոր դերակատարությունը
23.03.2022
Ստրասբուրգում մարտի 22-24-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 42-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում ԵԽ Կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկը հայտարարել է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ուղղված ագրեսիան ցույց տվեց, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում մենք միասնական ենք:
Կոնգրեսի նախագահը կարևորել է հատկապես լարված իրավիճակներում տեղական իշխանությունների դերակատարությունը, որոնք առաջնագծում են: Նա նշել է, որ կայուն հասարակության կառուցումը սկսվում է տեղական մակարդակից՝ քաղաքներից ու ռեգիոններից:
Լինդերտ Վերբիկը հույս է հայտնել, որ Ռուսաստանը վերջ կդնի այս ամենին և նոր երկաթե վարագույր չի բացի Եվրոպայի հետ:
ԵԽ Կոնգրեսի նախագահը նկատել է՝ Ուկրաինայի դեմ պատերազմն ընդգծել է ուժեղ տեղական իշխանություններ ունենալու կարևորությունը ու դատապարտել է Ուկրաինայի տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ կատարվողը. «Ես խստորեն դատապարտում եմ Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլիի և Դնեպրուդնիի քաղաքապետերի առևանգումը և ճնշումը օկուպացված տարածքներում տեղական ընտրված ներկայացուցիչների վրա և կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել նրանց: Ես հարգանքի տուրք եմ մատուցում տեղական ղեկավարներին իրենց քաղաքների, ավանների և գյուղերի քաղաքացիների ամենօրյա մարտահրավերներին դիմակայելու գործում նրանց առանցքային դերի համար: Ես կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct