ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը ներկայացրել է Կոնգրեսի կատարած աշխատանքները՝ մարտից ի վեր

ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը ներկայացրել է Կոնգրեսի կատարած աշխատանքները՝ մարտից ի վեր

29.09.2022

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը սեպտեմբերի 27-ին ներկայացրել է Կոնգրեսի կատարած աշխատանքները մարտ ամսից ի վեր: 

Նա իր ելույթում ընդգծել է հոկտեմբերի 25-27-ին կայանալիք Կոնգրեսի 43-րդ նստաշրջանի հիմնական օրակարգը, որն այլ հարցերի շարքում ներառում է նաև Եվրոպայի խորհրդի ապագային միտված թեմաներ, մասնավորապես ատելության խոսքի և ֆեյք նյուզի ազդեցությունը տեղական և տարածքային ընտրված պաշտոնյաների աշխատանքի վրա, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի վրա, ինչպես իմիգրանտների խնդիրների վրա:

Անդրեաս Կիֆերը հիշեցրել է Կոնգրեսի շարունակական աջակցությունը Ուկրաինայի տեղական իշխանություններին, վերահաստատել է Կոնգրեսի դատապարտումը քաղաքապետերի առևանգման և այսպես կոչված հանրաքվեի անցկացման վերաբերյալ ռուսական զորքերի կողմից գրավված տարածքներում։

Կոնգրեսի գլխավոր քարտուղարը ակնարկ է ներկայացրել իր մանդատի՝ վերջին տասներկու տարիների ընթացքում Կոնգրեսի ընդհանուր գործունեության վերաբերյալ:

Նա ընդգծել է, որ Կոնգրեսի դերակատարությունը, որպես մի կազմակերպություն, որը հիմնված է Նախարարների կոմիտեի կանոնադրական որոշման վրա, բարձրացել է և շարունակում է բարձրանալ՝ սեփական նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների շնորհիվ:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի ապագայի վերաբերյալ ներկայումս ընթացող քննարկումներին՝ նա նշել է. «Կայուն ինստիտուտները, որոնք ի վիճակի են ապահովել աճ, մասշտաբի տնտեսությունները և արդիականությունը պետք է լինեն առաջիկա բարեփոխումների գործընթացի առաջնորդող սկզբունքները՝ Եվրոպայի խորհրդի հնարավոր չորրորդ գագաթնաժողովին ընդառաջ:

Անդրեաս Կիֆերի հավաստմամբ՝ Կոնգրեսը և նրա անդամների ցանցն ակտիվորեն կնպաստեն այս գործընթացին։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...