ԵԽ Կոնգրեսն ակտիվորեն նպաստում է Վրաստանում Եվրոպայի խորհրդի տեսանելիության շաբաթվան

ԵԽ Կոնգրեսն ակտիվորեն նպաստում է Վրաստանում Եվրոպայի խորհրդի տեսանելիության շաբաթվան

28.04.2023

«Խտրականության կանխարգելումը մեր աշխատանքի հիմնարար սկզբունքներից մեկն է, և այս տեսանելիության օրերը նվիրված են մեր արժեքներն ավելի լավ փոխանցելուն»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենիտեսը «Հակախտրական հաղորդակցություն՝ պաշտպանել բազմազանությունը և խթանել ներառականությունը տեղական մակարդակում» թեմայով աշխատաժողովում։

Միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 27-ին՝ Թելավիում։ Այդ օրը՝ 1999-ին Վրաստանը դարձավ ԵԽ անդամ։ Այս մասին միջոցառման ընթացքում հիշեցրել է Վրաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։

Միջոցառումն անցկացվել է Եվրոպայի խորհրդի տեսանելիության օրերի համատեքստում։ Այն համատեղ կազմակերպել են Վրաստանում ԵԽ գրասենյակը, Տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Միջոցառման բացման արարողության ժամանակ Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան ընդգծել է Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման համար ԵԽ-ի հետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև այդ համագործակցությունը Վրաստանի համար 2024-2027 թվականների Գործողությունների նոր ծրագրի մշակման միջոցով:

Աշխատաժողովը, որին մասնակցում էին ավելի քան 60 մասնակիցներ, նվիրված էր տեղական իշխանությունների միջև ներառական հաղորդակցման հմտությունների զարգացմանը՝ խոցելի խմբերի կարիքների ապահովմանը և իրազեկության բարձրացման արդյունավետ գործունեություն ծավալելուն։ Ամրապնդվել են այնպիսի հիմնական կարողություններ, ինչպիսիք են ակտիվ լսելը, բազմազանության նկատմամբ զգայունությունը և արդյունավետ հաղորդակցությունը, որպեսզի տեղական իշխանություններին հնարավորություն ընձեռվի մշակել ռազմավարություններ՝ վստահություն ստեղծելու իրենց առավել խոցելի համայնքների հետ: Տեղական իշխանություններին նաև աջակցություն է տրվել վերանայել իրենց հաղորդակցման ծրագրերը, որպեսզի ավելի հավաստիորեն արտացոլեն խոցելի խմբերի պատկերն ու կարիքները՝ այդպիսով պայքարելով խտրականության դեմ և նպաստելով իրենց համայնքներում այդ խմբերի ներառմանը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...