«Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

«Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

16.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 30-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո, Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ: Հայաստանի համայնքների միությունը ծրագրի գործընկերն է:

Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ` նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից, դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի՝ մինչև այս դարի երկրորդ կեսը:

Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները համահունչ կլինեն  այս կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, կանաչ զարգացում, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմում և հարմարվողականություն:

 Մրցույթի պայմանները.

-       Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ):

-       Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու աշխատանք:

-       Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):

-       Մրցույթին մասնակցելու համար նկարի որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը:

-       Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքները պետք է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներից մեկին մինչև նշված վերջնաժամկետը և ներկայացվեն .jpg ձևաչափով: Աշխատանքը ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը:

-       Ցանկալի է, որպեսզի նկարները տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների այցելության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Նկարը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

-       Ներկայացնելով նկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

 

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր նկարները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքերում և ֆեյսբուքյան էջերում:

 

Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հոկտեմբերի 7-ը:

 Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նկարների բովանդակալիցությունը և համապատասխանությունը մրցույթի թեմային,  ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական մակարդակը (հաշվի առնելով հեղինակի տարիքը):

 Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև սեպտեմբերի 30-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:

 

Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

 Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]:

Հայաստանի համայնքների միություն

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...