Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

25.10.2022

2022 թվականի նոյեմբերի 21-25-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ:

Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ` նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից, դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի՝ մինչև այս դարի երկրորդ կեսը:

Հետևաբար ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները համահունչ կլինեն այս կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին՝ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, կանաչ զարգացում, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմում և հարմարվողականություն:

Մրցույթի պայմանները.

  • Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ):
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու աշխատանք:
  • Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):
  • Մրցույթին մասնակցելու համար նկարի որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը՝նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անվանումը:
  • Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքները պետք է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներից մեկին մինչև նշված վերջնաժամկետը և ներկայացնել .jpg ձևաչափով: Աշխատանքը ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը:
  • Ցանկալի է, որպեսզի նկարները տեղադրված լինեն սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների դիտելիության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Նկարի՝ սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:
  •  Ներկայացնելով նկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա՝ ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր նկարները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքէջերում և ֆեյսբուքյան էջերում:

Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև դեկտեմբերի 9-ը:

Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նկարների բովանդակալիությունը և համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական մակարդակը (հաշվի առնելով հեղինակի տարիքը):

Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև նոյեմբերի 24-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:

Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...