
Բաթումիում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) 12-րդ տարեկան ժողովը
11.09.2023
Բաթումիում անցկացվել է ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) 12-րդ տարեկան ժողովը:
Կոնգրեսի ռեգիոնների պալատի նախագահ Հարալդ Սոնդենեգգերն իր ելույթում շեշտել է ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դերակատարությունը, մասնավորապես ապակենտրոնացման բարեփոխումները։ Նա նաև հայտարարել է․ «Այսօր տեղական և տարածաշրջանային իշխանությունները շատ ավելի ուժեղ են, քան այն ժամանակ, երբ իրենց երկրները միացան Եվրոպայի խորհրդին»:
Խոսելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների մասին՝ նա փաստել է համայնքների անփոխարինելի դերակատարությունը՝ որպես ճգնաժամերին արձագանքելու հարցում առաջամարտիկների, իրենց համայնքներում ժողովրդավարական արժեքների տարածողներ․ «Նոր աշխարհաքաղաքական իրականությունը և Ռեյկյավիկի գագաթնաժողովի մանդատը նոր թափ հաղորդեցին տեղական և տարածաշրջանային իշխանություններին ողջ Եվրոպայում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության երկրներում։ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և տարածաշրջանում դրա համագործակցության նախագծերի Կոնգրեսի մոնիտորինգի միջոցով մենք պետք է շարունակենք մեր ջանքերը՝ աջակցելու ն ժողովրդավարությանը ուժեղ, բազմաստիճան կառավարման, ապակենտրոնացման և ավելի մեծ իրավասությունների ու ռեսուրսների համակարգում՝ տարածքային մակարդակում։ Մենք նաև պետք է ուսումնասիրենք տեղական և տարածաշրջանային իշխանությունների, ինչպես նաև նրանց ազգային ասոցիացիաների ուղղակի ֆինանսավորման ներուժը՝ բարձրացնելու նրանց ճկունությունը և ամրապնդելու նրանց՝ որպես ազգային հաստատությունների լիարժեք գործընկերների»։

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct