Անցկացվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 7-րդ ուսուցողական սեմինար Դաշնագրին անդամակցող համայնքների մասնագետների համար

Անցկացվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 7-րդ ուսուցողական սեմինար Դաշնագրին անդամակցող համայնքների մասնագետների համար

08.04.2021

Ապրիլի 6-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Նաիրի» նիստերի դահլիճում կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի յոթերորդ ուսուցողական սեմինարը:

Միջոցառմանը մասնակցել են Դաշնագրին անդամակցող համայնքապետարանների համապատասխան որակավորում ունեցող տասնյակ մասնագետներ, որոնք ներգրավված են (կամ պետք է ներգրավվեն) Դաշնագրի շրջանակներում ԿԷԶԿՊԳԾ-ների մշակման և իրականացման գործընթացներում:

Ուսուցողական սեմինարը նվիրված էր Դաշնագրի շրջանակներում համայնքների Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի (ԿԷԶԿՊԳԾ) մշակման ընթացքում համայնքապետարանների մասնագետների կողմից համայնքներին բնորոշ կլիմայական ռիսկերի գնահատմանը, խոցելի ոլորտների նույնականացմանը և հարմարվողականության միջոցառումների մշակմանը:

Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում Հայաստանի համայնքների միության կողմից Դաշնագրին անդամակցող համայնքների մասնագետների համար պարբերաբար կազմակերպվում են համապատասխան բնագավառներում կարողությունների ամրապնդման ուսուցողական սեմինարներ, որոնց նպատակն է աջակցել համայնքներին Դաշնագրի ներքո իրենց կողմից ստանձնած հանձնառություններն առավել արդյունավետ և պատշաճ կերպով իրականացման գործում:

Ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության զարգացման և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործողությունների մասին ակնարկ՝ նշելով Ծրագրի հիմնական ձեռքբերումները, համայնքներին ցուցաբերված աջակցությունը, արդեն կազմակերպված և առաջիկա միջոցառումները:

Ծրագրի փորձագետները ներկայացրել են թեմաներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և դրա հետևանքները ազգային և տեղական մակարդակներով, հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը և դրա դերը կլիմայական ռիսկերի նվազեցման գործում, կլիմայական ռիսկերը և խոցելի բնագավառները, ներկայացվել է նաև Դաշտագրին անդամակցող համայնքների համար մշակված կլիմայական ռիսկերի ինքնագնահատման հարցաշարը:

Մասնավորապես, սեմինարների ընթացքում հիմնական ուշադրությունն ուղղված է եղել համայնքների կողմից ԿԷԶԿՊԳԾ-երի մշակման, ֆինանսավորման, իրականացման և արդյունքների մշտադիտարկման հետ կապված տեղական կարողությունների և գիտելիքների ամրապնդմանը:

Տեղեկացնենք՝ Ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ կազմակերպվել է 6 նման միջոցառում: Ընդ որում, հարկ է նշել, որ Ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երկրում ուսուցողական սեմինարների թեմաներն ընտրվում են անհատական սկզբունքով՝ հաշվի առնելով կարողությունների ամրապնդման կարիքների գնահատման համար համայնքների և ծրագրի գործընկերների հարցման արդյունքները:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...