Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը

Երևանում անցկացվել է Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը

24.01.2025

Հունվարի 22-ին Երևանում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի համայնքների միության աջակցությամբ անցկացվել է Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պրն. Արմեն Սիմոնյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան՝ պրն. Վասիլիս Մարագոսը, Ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար պրն. Քրիստոֆ Ֆրերինգը, ՀՀ-ում ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» առաջատար նախաձեռնությանն անդամակցող համայնքների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Քաղաքապետերի դաշնագրի ակումբի հանդիպման ընթացքում ակումբի նախագահ է ընտրվել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը և ակումբի փոխնախագահ է ընտրվել Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը։

Որպես Ակումբի նախագահ և փոխնախագահ, Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ինչպես նաև Ստեփանավան համայնքի ղեկավարը կանդամակցեն նաև «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Խորհրդին՝ մասնակցելով Խորհրդի հանդիպումներին և նախաձեռնության հետ կապված այլ միջոցառումների:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան՝ պրն. Վասիլիս Մարագոսը, ողջունելով Քաղաքապետերի դաշնագրի ակումբի չորրորդ նիստի մասնակիցներին, համայնքի ղեկավարներին, գործընկերներին, նշել է․ «Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը ՀՀ-ի հետ աջակցելու հայկական ինստիտուտներին, համայնքապետարաններին, կառավարությանը, մասնավոր հատվածին»։ Դեսպանը կարևորել է նաև համայնքապետարանների կողմից բնակիչներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացումը։ Նաև բարձր է գնահատել համայնքների կողմից Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերի մշակումը․ «Այդ գործողությունների ծրագիրը բոլորի համար է և պետք է իրականացվի ՏԻՄ մակարդակում, ՏԻՄ-երի շահակիցների հետ միասին»։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պրն․ Արմեն Սիմոնյանը, կարևորելով համայնքների դերը կայուն զարգացման տեղական ռազմավարությունների մշակման և իրականացման գործում, նշել է․ «Համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել դրական փոփոխությունների և ապահովել համայնքների կայուն զարգացումը։ Այսօրվա նիստը հնարավորություն է տալիս ներկայացնել մեր և մեր գործընկերների ձեռքբերումները, հետագա քայլերը, ինչպես նաև քննարկել առկա մարտահրավերները։ Հորդորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել քննարկումներին և ջանքեր գործադրել նման նախաձեռնություններին առավել արդյունավետ մասնակցելու համար»։

Ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար պրն. Քրիստոֆ Ֆրերինգը հավաստիացրել է՝ Դաշնագրի ակումբը լավ հարթակ է ազգային մակարդակով ազատ կերպով համայնքապետարանների միջև քննարկում ծավալելու համար, ինչը շատ կարևոր է․ «Քաղաքներն իսկապես ուզում են էներգախնայող լինել, դիմակայել կլիմայական փոփոխություններին, դրա համար ազգային մակարդակում պետք է ունենալ համապատասխան օրենսդրություն, կանոնակարգեր։ Մենք պատրաստ ենք աջակցել համայնքներին»։

Համայնքների միության խորհրդական Նատալյա Լափաուրին կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցությունը Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում՝ հատկապես համայնքների զարգացման հարցում։ Նա փաստել է՝ այն համայնքները, որոնք արդեն անդամակցում են Դաշնագրին, որակապես տարբերվում են, ուստի սա ևս վկայում է, որ համագործակցության ձևաչափն արդյունավետ է։

Քաղաքապետերի դաշնագրի ակումբը ձևավորվել է Հայաստանում 2019 թվականի մարտին՝ «CoM East»-ի ծրագրի աջակցությամբ: Ակումբի հիմնական առաքելությունն է՝ ամրապնդել քաղաքական երկխոսությունը տեղական իշխանությունների և համապատասխան ազգային ու միջազգային շահառուների միջև՝ նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ միջավայր համայնքների կայուն զարգացման և տեղական ռազմավարությունների հաջող իրականացման համար, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հանդեպ դիմակայունության ամրապնդմանը և էներգետիկ աղքատության հաղթահարմանը:

Ակումբը նպաստում է բոլոր ներգրավված շահառուների միջև տեղեկատվության ու փորձի փոխանակմանը, ապահովում փոխգործակցություն համապատասխան նախաձեռնությունների, համայնքային, պետական և միջազգային ծրագրերի և գործողությունների միջև, ինչպես նաև ծառայում որպես հարթակ՝ երկրում Դաշնագրի շրջանակներում իրականացվող գործողությունների և զարգացումների քննարկման համար:

Քաղաքապետերի դաշնագրի ակումբի Չորրորդ հանդիպման ընթացքում ներկայացվել են «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները ԱլԳ տարածաշրջանում և Հայաստանում, ներկայացվել են համայնքների կայուն էներգետիկ և կլիմայական զարգացմանն ուղղված ազգային և միջազգային ջանքերի արդյունքները:

Ակումբի նիստի երկրորդ հատվածում գործընկեր կազմակերպություններ ներկայացրել են ՀՀ-ում իրականացվող տարբեր ծրագրեր, որոնք աջակցություն են տրամադրում համայնքներին շենքերի էներգաարդյունավետ արդիականացման, էներգախնայողությանև  կայուն զարգացմանն առնչվող այլ ոլորտներում։

 

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...