«COVID-19․մարտահրավերներ տեղական իշխանությունների համար». ի՞նչ դասեր քաղեցին տեղական իշխանությունները

«COVID-19․մարտահրավերներ տեղական իշխանությունների համար». ի՞նչ դասեր քաղեցին տեղական իշխանությունները

27.07.2020

Հուլիսի 27-ին անցկացվեց «COVID-19․մարտահրավերներ տեղական իշխանությունների համար» թեմայով վեբինար:

Այն վարեցին Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը, Եվրոպայի խորհրդի փորձագետ Արտակ Երգենյանը, փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Պետրոսյանը:

Վեբինարն անցկացվեց Հայաստանի համայնքների միության կողմից  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող  «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց COVID-19-ին՝ որպես մարտահրավեր, որին տեղական իշխանությունները պետք է արձագանքեն իրենց կարողություններով: Անդրադարձ կատարվեց այն հարցին, թե տեղական իշխաննություններն ինչ դասեր պիտի քաղեն, որ ավելի մեծ կարողություննեով, լայն լիազորություններով հանդես գան:

Փորձագետները պրեզենտացիայի միջոցով ներկայացրին, թե ինչ խնդիրներ առաջացրեց համավարակը համայնքների համար՝ վարչարարությունից զրկված լինելու խնդիրները, կենսական նշանակության ծառայություններ, բնակչության իրազեկվածության պակաս: Արձանագրվեց, որ մարտ-հունիս ամիսներին համավարակի պատճառով համայնքները կայուն կենսագործման տեսակետից առավել խոցելի վիճակում էին:

Անդրադարձ կատարվեց COVID-19-ի ընթացքում ՏԻՄ պատասխանատվության շրջանակներին, թե համավարակն ինչ ազդեցություն է թողել ՏԻՄ-երի ֆինանսների և դրանց կառավարման վրա:

Փորձագետները փաստեցին՝ օրենսդրական, իրավական առումով  արագ քայլերի անհրաժեշտություն կա:

Վեբինարի մասնակիցները նաև հարցեր հղեցին փորձագետներին:

Վեբինարները շարունակական են: Հայաստանի համայնքների միությունը կազմակերպվում է նաև «Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում», «Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում», «COVID-19․ Տեղական իշխանությունների համար առկա իրավական շրջանակները և պրակտիկ խնդիրները» թեմաներով վեբինարներ:

Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան ուսումնասիրելու տեղական փորձը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...