
Սահմանների փակումը ոչ միայն վնասել է քաղաքացիներին, այլև վնասակար հետևանքներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների վրա. ԵԽ Կոնգրեսի զեկուցող
28.10.2021
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի Ռեգիոնների պալատում միջռեգիոնալ և միջսահմանային համագործակցության թեմայով քննարկումների ժամանակ Կոնգրեսի անդամները վերահաստատել են այս ոլորտներում համագործակցության կարևորությունը և առաջարկել են համապատասխան գործողություններ դրանք ամրապնդելու համար:
Եվրոպական երկրների միջև սահմանների հանկարծակի փակումը, որը տեղի ունեցավ COVID-19 համավարակի պատճառով՝ 2020 թվականի գարնանը, մարդկային և տնտեսական առումով լուրջ հետևանքներ ունեցավ սահմանամերձ շրջանների բնակիչների համար:
ԵՄ ռեգիոնների կոմիտեի անդամ Պավել Բրանդան հայտարարել է՝ պետք է ընդունել, որ սահմանների փակումը ոչ միայն վնասել է Եվրոպայի քաղաքացիներին, այլև վնասակար հետևանքներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական մակարդակում ընտրված ներկայացուցիչների վրա: Կոնգրեսի զեկուցողը կարևորել է, որ այսուհետ երկրների իշխանությունները նման քայլեր կատարելուց առաջ անպայման այս հարցով պետք է խորհրդակցեն տեղական իշխանությունների հետ:
Նա կարևորել է միջսահմանային և միջռեգիոնալ համագործակցության իրավական դաշտի բարելավումը, ինչպես նաև սահմանակից համայնքների բնակիչների շրջանում վստահության կառուցման մեխանիզմների ապահովումը:
Ներկայացվել է նաև միջռեգիոնալ համագործակցության հաջողված փորձ՝ եվրոպական համայնքների օրինակով, որտեղ նաև մասնավոր ոլորտն է ներդրումներ անելու պահագրգռվածություն ցուցաբերել:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct