
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
26.10.2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում Կոնգրեսն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով հայտարարությունը։
Փաստաթղթի հեղինակն է Բերն Վոհրինգերը (Գերմանիա)։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Կոնգրեսը խստորեն դատապարտում է 2023-ի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունը և տարածաշրջանի 10-ամսյա շրջափակումը, ինչը հանգեցրել է մարդասիրական ծանր իրավիճակի, մարդկային զգալի կորուստների և ավելի քան 100 000 մարդու փախուստի Հայաստան։ Կոգրեսը խորապես մտահոգություն է հայտնում կապված հումանիտար իրավիճակի հետ։ Կոնգրեսը ողջունում է ՀՀ իշխանությունների ջանքերը ընդունելու Ղարաբաղի հայերին, որոնք ստիպված էին փախչել տարածաշրջանից»։ Կոնգրեսի ընդունած փաստաթղթում նաև ամրագրված է․ «Կոնգրեսն ափսոսում է Ադրբեջանի ռազմական գործողության և տարածաշրջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի լուրջ հումանիտար հետևանքների հետ կապված և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացման և բնակչության հետագա արտագաղթի (exodus)»։ Հայտարարության մեջ նաև ամրագրված է․ «Կոնգրեսը միանում է Խորհրդարանական վեհաժողովին և ԵՄ Ռեգիոնների կոմիտեին՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին», նաև «Կոնգրեսն իր համերաշխությունն ու լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի տեղական իշխանություններին, որոնք Ղարաբաղի հայերին ընդունելու ջանքերի առաջնագծում են»։
Փաստաթղթով ԵԽ Կոնգրեսը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանկյալ միջոցների իրականացումը, որոնք ներառված են ՄԻԵԴ-ի՝ 2023-ի սեպտեմբերի 22-ի որոշման մեջ։

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct