Տեղի է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայաստանի համայնքների միության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման արարողությունը

Տեղի է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայաստանի համայնքների միության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման արարողությունը

19.03.2021

Մարտի 19-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի, ծրագրի գործընկերի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայաստանի համայնքների միության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման արարողությունը։

Հայաստանի համայնքների միության կողմից մշակված «Դիլիջանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հ/կ-ն,  «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան», «Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հ/կ-ն, «ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոն»-ը:

Մարտի 19-ին տեղի է ունեցել ծրագի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Ծրագրի շրջանակներում խոցելի՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց համար Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն։

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան կարևորել է սոցիալական ձեռնարկությունների մասնակցությունը կայուն ապագա ստեղծելու գործում՝ դրանք բնորոշելով որպես քաղաքացիների բարեկեցությունը խթանող հիմնական կազմակերպություններ: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը մասնավորապես նշել է. «Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջանում ստեղծվելիք Լանդրոմատ ՍՁ սրճարանը նպատակ ունի կայուն զբաղվածության հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս եզակի կենտրոնը կծառայի և՛ որպես սոցիալական ձեռնարկատիրության օրինակ, և՛ որպես գիտելիքների փոխանակման ու վերապատրաստման կենտրոն: Արդյունքում ծրագիրը կունենա տարեկան ավելի քան 360 շահառու»:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը վստահություն է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա, քանի որ ծրագրում ընդգրկված են ոլորտի ամենափորձառուները։ Միության նախագահը մասնավորապես նշել է. «Ծրագիրը հավակնում է դառնալ մոդելային. Տավուշում, Դիլիջանում գործելու դեպքում պետական, տեղական և մասնագիտական մարմինների միջև համագործակցությունը կարող է դառնալ մուլտիպլիկատիվ և տարածվել այլ շրջաններում»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Դիլիջանում hիմնվելիք կենտրոնը կնպաստի աշխատաշուկայում անմրցունակ անձանց հետ տարվող հետևողական աշխատանքների իրականացմանը՝ մասնագիտական հմտությունների ձեռքբերման և կայուն աշխատանք գտնելու նոր հնարավորությունների ստեղծման միջոցով:

Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանի համայնքների միության կողմից մշակված «Դիլիջանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագիրը արդյունավետ քայլ կլինի Հայաստանի կայուն համայնքային զարգացման համար։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...