Համայնքների ավագանիների խորհրդի երկօրյա աշխատաժողով` Ծաղկաձորում

Համայնքների ավագանիների խորհրդի երկօրյա աշխատաժողով` Ծաղկաձորում

16.03.2019

Ծաղկաձորում մարտի 15-16-ին անցկացվեց Համայնքների ավագանիների խորհրդի երկօրյա աշխատաժողով: Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացվող այս հանդիպմանը մասնակցեցին ՀՀ համայնքների ավագանու տասնյակ ներկայացուցիչներ:

Բուռն քննարկումներ ծավալվեցին ավագանու ինստիտուտի ու գործառույթները կարգավորող ՏԻՄ օրենսդրության, ավագանու անդամի լիազորությունների, պարտականությունների և իրավունքների վերաբերյալ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը բացման խոսքում շեշտեց. «Մեզ համար կարևոր է, թե′ համայնքների, թե′ ավագանիների դրական փորձն ավելի ուժեղացնել: Այս ուղղությամբ միշտ փորձում ենք աշխատանքներ տանել»:

Եվրոպայի խորհրդի փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրեց համայնքի ավագանու ինստիտուտի դերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ ավագանու մասով սահմանված օրենսդրական կառուցակարգերը, համայնքի ղեկավարի հետ ունեցած օրենսդրական փոխզսպման մեխանիզմները, ավագանու ընտրական համակարգը: Նա հայտարարեց. «Ավագանին համարվում է սահմանադրական մարմին, սահմանադրությամբ ձեր դերակատարությունը բարձրացված է նրանով, որ կոչված եք լինել սահմանադրական կարգավորում ունեցող մարմին»:

Փորձագետը ներկայացրեց նաև ավագանու ընտրության, կազմավորման կարգը, ավագանու՝ Սահմանադրական դատարան դիմելու կարգը: Ավագանու վերահսկողական իրավունքը:

Ավագանու ներկայացուցիչներին հետաքրքրեցին հարցեր, ինչպիսին է ավագանու աշխատանքի փոխհատուցման, պաշտպանվածության հարցը, համայնքի ղեկավար-ավագանի հարաբերությունները: Ավագանու ներկայացուցիչների կարծիքները տարբեր էին՝ ոմանք կարծիք հայտնեցին, որ ավագանին պետք է անպայման իր աշխատանքի համար փոխհատուցում ստանա, մյուսների կարծիքով՝ դա անհրաժեշտ չէ: Առաջարկ հնչեց, որ կազմավորվի ավագանիների խորհուրդ, մեկ այլ ավագանու ներկայացուցիչ կարևորեց այն, որ ավագանիները ստանան իրավական խորհրդատվություն:

Էմին Երիցյանն առաջարկեց՝ համայնքային ծառայողների և աշխատակազմերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել:

Ավագանու անդամները բարձրացրին նաև ավագանու աշխատանքի թափանցիկության հարցը: Մտահոգություն հնչեց, որ ավագանու նիստերի ուղիղ հեռարձակման հետ կապված հաճախ խնդիրներ կան, իսկ տեղական ԶԼՄ-ները հրաժարվում են լուսաբանել դրանք:

Առանձին քննարկում ծավալվեց ավագանու պաշտպանվածության հարցով: Հետաքրքրվեցին՝ կա՞ լծակ պաշտպանելու ավագանու անդամին ու նրա գործունեությունը: Ինչո՞ւ ավագանին անձեռնմխելի մարմին չէ և ո՞վ է պաշտպանելու իրեն:

Աշխատաժողովի երկրորդ օրը՝ մարտի 16-ին, Եվրոպայի խորհրդի փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրեց նաև Տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը, փոփոխությունները:

Բանավեճ ծավալվեց համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու դրույթի շուրջ: Էմին Երիցյանը կարծիք հայտնեց. «Ավագանու՝ որպես ինստիտուտի ձայնը պետք է լսելի լինի: Փորձագիտական աջակցություն պետք է մշակենք, կոնցեպտներ, առաջարկներ և առաջ մղենք նրանց շահերը: Ավագանին հենց ինքը տեղական ինքնակառավարման կրողն է: Համայնքի զարգացման հնգամյա պլանն էլ դուք եք պլանավորում, դա միայն համայնքի ղեկավարինը չէ»:

Աշխատաժողովի ավարտին ավագանու ներկայացուցիչները հանդես եկան առաջարկներով: Առաջարկ հնչեց ստեղծել էլեկտրոնային հարթակ, որպեսզի կարողանան մտքերի, փոխանակում կատարել: Առաջարկեցին կամ թեժ գիծ լինի, կամ ընթացիկ հարցերի դեպքում հնարավոր լինի զանգել և իրավական խորհրդատվություն ստանալ: Ավագանիներից մեկն այս առիթով կարծիք հայտնեց՝ պարփակված ենք ամեն մեկս մեր համայնքներոմ և հաճախ չենք հասկանում, թե ինչ է տեղի ուենում այլ համայնքներում: Նա առաջարկեց կազմակերպել փոխադարձ այցեր: Էմին Երիցյանը նշեց, որ նպատակահարմար է երկու ամիսը մեկ կազմակերպել հանդիպումներ, մյուս առաջակն էլ այն էր, որ ընտրված պաշտոնյաների վարքականոններ ընդունվեն՝ օրինակ՝ ավագանու էթիկայի վարքականոն: Որոշում կայացվեց, որ մեկ ամսվա ընթացքում ավագանիները ներկայացնեն իրենց կարծիքները ավագանիների աշխատանքային խմբի աշխատակարգի նախագծի վերաբերյալ:

Ամփոփում>>>

Տեղեկանք>>>


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Տեղական իշխանությունների դերակատարությունը միշտ է աճելու». Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդսկի շրջանի ղեկավար Վսեվոլոդ Բելիկով
«Տեղական իշխանությունների դերակատարությունը միշտ է աճելու». Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդսկի շրջանի ղեկավար Վսեվոլոդ Բելիկով

12:21

05 06 2020

Սանկտ Պետերբուրգի Ֆինլանդսկի շրջանի ղեկավար, Սանկտ Պետերբուրգի Քաղաքապետարանների խորհրդի...

«COVID-19 համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ են միավորված ջանքեր կառավարության բոլոր մակարդակներում». Անդերս Կնապե
«COVID-19 համավարակը հաղթահարելու համար անհրաժեշտ են միավորված ջանքեր կառավարության բոլոր մակարդակներում». Անդերս Կնապե

18:50

04 06 2020

Հունաստանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության կողմից կազմակերպված «Մարդու...

Երկխոսություն քաղաքապետերի և նախարարների միջև. գործողությունների կոորդինացում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում
Երկխոսություն քաղաքապետերի և նախարարների միջև. գործողությունների կոորդինացում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում

16:25

03 06 2020

Միավորված քաղաքների ու տեղական իշխանությունների համաշխարհային կազմակերպության (UCLG) Գործադիր...

Մարզերի երիտասարդների՝ ՏԻՄ-երում ներգրավում և կարողությունների զարգացում. վեբինար և հանդիպում Երևանի ավագանու անդամի հետ
Մարզերի երիտասարդների՝ ՏԻՄ-երում ներգրավում և կարողությունների զարգացում. վեբինար և հանդիպում Երևանի ավագանու անդամի հետ

11:57

02 06 2020

Մայիսի 30-31-ին կազմակերպվեց «Վ4-ը հանուն ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավման» ծրագրի...

Վեբինար՝ ՏԻՄ-երի ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ
Վեբինար՝ ՏԻՄ-երի ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ

18:27

29 05 2020

Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ մայիսի 29-ին անցկացվեց «ՏԻՄ-երի ընտրական...

Վեբինար և Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալի հետ առցանց հանդիպում՝ Գեղարքունիքի երիտասարդների համար
Վեբինար և Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալի հետ առցանց հանդիպում՝ Գեղարքունիքի երիտասարդների համար

15:50

25 05 2020

Մայիսի 23-24-ին կազմակերպվեց առցանց աշխատաժողով վեբինար՝ Գեղարքունիքի մարզի երիտասարդների համար:...