
Նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի
15.11.2021
ԿԸՀ-ն ամփոփել է նոյեմբերի 14-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների (ՏԻՄ) նախնական տվյալները:
Նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին ՀՀ Սյունիքի մարզի Կապան, ՀՀ Տավուշի մարզի Իջևան, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո, ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքներում:
Արզնի և Լերմոնտովո համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով, իսկ նշված մյուս համայնքներում ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով:
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Ստեփանավանում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 4004 ձայն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 705 ձայն, «Հայ ազգային կոնգրես»՝ 218: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 13 343, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 107, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 180: Իջևանում ևս հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 80.78%, «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը՝ 15.87%, անվավեր- 3.35%:
Կապանում 13 962 ձայնով հաղթել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը: «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 5791 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 31 673, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 20 087, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 331:
Արզնի համայնքում ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է անկուսակցական Արտաշես Լալայանը՝ 116 ձայն:
Լերմոնտովո համայնքում ավագանու անդամի ընտրություններում առաջատար է Վասիլի Կորոլյովը՝ 46 ձայն, իսկ համայնքի ղեկավարի ընտրություններում 167 ձայնով հաղթել է Լերմոնտովո համայնքի գործող ղեկավար Էդիկ Չախալյանը:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct