Հայաստանի համայնքները կմիանան ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. միջոցառումները՝ վիրտուալ եղանակով

Հայաստանի համայնքները կմիանան ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան. միջոցառումները՝ վիրտուալ եղանակով

11.06.2020

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը 2020 թվականին կանցկացվի հունիսի 22-ից մինչև 26-ը:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (ԵՄԿԷՇ) ընթացքում աշխարհի 60 երկրներում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող ավելի քան 10.000 համայնքներ կազմակերպում են Էներգիայի օրեր, որոնց նպատակն է համայնքների բնակչության և շահառուների իրազեկումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, կանաչ զարգացման, և կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության մասին: Սովորաբար, միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են աշխատաժողովներ, ցուցահանդեսներ, պարային հանդեսներ, նկարչական մրցույթներ, բաց դռների օրեր և այլն:

COVID-19 պանդեմիայի պատճառով, «Ճգնաժամից դուրս՝ մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով շաբաթն այս տարի կկազմակերպվի վիրտուալ եղանակով: Այս հանգամանքը որոշակիորեն սահմանափակում է շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառումների ձևաչափը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն է ընձեռում հանրության իրազեկման և հանրային միջոցառումների ու մրցույթների նորարարական (թվային) մոտեցումների կիրառման համար:

Հայաստանի համայնքների միության աշխատակազմը և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի ազգային փորձագետներն այս օրերին Դաշնագրին անդամակցող համայնքներին տրամադրում են տեխնիկական և փորձագիտական աջակցություն Հայաստանում կայուն էներգիայի օրեր կազմակերպելու համար, իրազեկում, կոչ անում նրանց միանալ համաեվրոպական այս շարժմանը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից Արևելյան գործընկերության 6 երկրներում: Հայաստանի 27 համայնքներ միացել են Դաշնագրին: Դաշնագրի ազգային աջակիցներից է Հայաստանի համայնքների միությունը:

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացում, իրազեկության բարձրացում, տեխնիկական աջակցություն համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը:

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...