Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ 2016. «Ապրել միասին մշակութապես տարբեր հասարակություններում. հարգանք, երկխոսություն, փոխգործակցություն»

Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթ 2016. «Ապրել միասին մշակութապես տարբեր հասարակություններում. հարգանք, երկխոսություն, փոխգործակցություն»

10.10.2016

2007թ.-ից ի վեր Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը ԵԽ 47 անդամ երկրների տեղական և ռեգիոնալ իշխանություններին հրավիրում է մասնակցելու «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթին» (ELDW), որը անց է կացվում ամեն տարի հոկտեմբերի 15-ին:

«Սա միջոց է՝ Եվրոպայի բոլոր քաղաքացիներին հասնելու, նրանց ամենամոտ մակարդակներում ներգրավելու համար,- նշում է Կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը,-մասնակցելով ELDW-ի շրջանակներում կազմակերպված տեղական միջոցառումներին՝ քաղաքացիները տարածում, խթանում են մեզ համար  ընդհանուր տեղական ժողովրդավարության արժեքները և սկզբունքները: Դրանք ներառում են, մասնավորապես,  Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով և վերջինիս լրացուցիչ արձանագրությամբ սահմանված սկզբունքներն ու արժեքները»: Յուրաքանչյուր տարի Ժողովրդավարության շաբաթը թիրախում է առանձին թեմա: 2016թ.-ի թեման է՝ «Համակեցություն մշակութապես տարբեր հասարակություններում. հարգանք, երկխոսություն, փոխգործակցություն»:  Տեղական իշխանությունները, անշուշտ, կենտրոնական դերակատարում ունեն ժամանակակից, ներառող հասարակությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում: Այս տարի դուք ավելի մեծ հնարավորություն կունենաք տարածելու Ձեր փորձը սոցիալական լրատվամիջոցների հարթակներում՝ Facebook-ում և Twitter-ում՝ օգտագործելով #eldw2016 հեշթեգը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում

14:57

22 07 2026

Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին

16:30

18 06 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

10:07

18 06 2026

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...