Տաշիրի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

Տաշիրի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

22.08.2025

Տաշիրի Մշակույթի կենտրոնում օգոստոսի 20-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երեխաներն ու երիտասարդները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Տաշիր համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 12 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 1500 մարդ։ Համայնքային կրթօջախների՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներով զբաղվող, արցախահայերի մասնակցությամբ կազմակերպվել են նկարչական, էսսեների մրցույթներ, ցուցահանդես, թեմատիկ տեսահոլովակների դիտում, ինտելեկտուալ խաղ, սպորտլանդիա, իրազեկման արշավներ, բնապահպանական դաս-քննարկումներ և այլ միջոցառումներ։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը համայնքի ղեկավարին և աշխատակազմին շնորհակալություն հայտնեց «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին համայնքի ակտիվ մասնակցության համար ու նշեց․ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը համագործակցում է ՀՀ-ի 30 համայնքների հետ՝ այդ թվում Տաշիրի և նպատակն է աջակցել, որպեսզի համայնքներն արդյունավետ մասնակցեն եվրոպական այս նախաձեռնությանը մասնակցությանը և կարողանան մշակել ու իրականացնել կայուն և կանաչ զարգացման  իրենց գործողությունների ծրագրերը։ Տաշիրն առաջին համայնքներից է, որը մշակել է իր կայուն և կանաչ գործողությունների ծրագիրը»։ Անդրադառնալով ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան՝ Արտեմ Խարազյանը նշեց՝ հիմնական նպատակն է ներգրավել  երիտասարությանը և այլ շահառուների՝ առևտրային, մասնավոր հատվածին, հասարակական կազմակերպություններին կայուն և կանաչ զարգացման գաղափարախոսության մեջ՝ նպաստելով այն նպատակին, որը համայնքը Դաշնագրին  անդամակցելով ստանձնել է։

Տաշիրի Մշակույթի կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Մարի Բաղդասարյանը, Յանա Մելքոնյանը, Արիանա Ներսիսյանը, Նարեկ Ավանեսյանը, Մանե Նարգիզյանը, Մարիետա Բաղդասարյանը, Աննա Այվազյանը, Անժելա Պետրոսյանը և Արտյոմ Գալստյանը։                                                            

 

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...