Սպառնալիքներն ու հարձակումները տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ավելի ու ավելի հաճախակի են դառնում

Սպառնալիքներն ու հարձակումները տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ավելի ու ավելի հաճախակի են դառնում

05.04.2019

Սպառնալիքներն ու հարձակումները տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ավելի ու ավելի հաճախակի են դառնում: Ապրիլի 3-ին Եվրոպայի խորհրդրի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պալատի կողմից կազմակերպված «Քաղաքապետերը՝ ճնշման ներքո» խորագրով քննարկմանն այս թեմայով իրենց մտահոգությունները հայտնեցին Գդանսկի, Ալտենայի և Հարլեմի քաղաքապետերը:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 36-րդ նստաշրջանը: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Նստաշրջանն անցկացվում է «Քաղաքապետերը՝ ժողովրդավարության երաշխավոր» խորագրով:

Ալեքսանդրա Դուլկևիչն իր ուղերձում՝ ուղղված ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի պալատին, ասաց. «Քաղաքացիների ներգրավվածությունը ուժի կիրառման հարցում ամենաարդյունավետ միջոցն է նրանց կրթել ժողովրդավարական սկզբունքներով»:

Գդանսկի ընտրված քաղաքապետը, հիշեցնելով Գդանսկի նախկին քաղաքապետի սպանությունը, իր գործընկերներին զգուշացրեց պոպուլիստական քաղաքականության՝ տեղական ժողովրդավարությանը սպառնող վտանգների մասին: Միայն այն քաղաքացիները, որոնք ազատ են, պատասխանատու են և գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները, մինայն այդ դեպքում կարելի է պայքարել քարոզչության դեմ:

Ըստ նրա՝ այսուհետև Գդանսկի քաղաքապետարանի քաղաքականությունն այն է լինելու, որ քաջալերի քաղաքացիներին, որպեսզի ներգրավվեն քաղաքի կառավարման գործընթացներում:

Գերմանիայի Ալտենա քաղաքի քաղաքապետ Անդրեաս Հոլսթեյնը մտահոգություն հայտնեց, որ ոչ միայն պակասում է հարգանքը համայնքի ղեկավարների, այլև ընտրված պաշտոնյաների նկատմամբ, անգամ համայնքային հրշեջների: Նա հայտարարեց. «Գերմանիայի քաղաքապետերի 50 տոկոսից ավելին սպառնալիքների է ենթարկվել տարբեր ձևերով»: Ըստ նրա՝ հաջողության հասնելու և այս խնդիրները հարթելու միակ ճանապարհը լսել քաղաքացիների ձայնը և վստահություն կառուցել:

Խոսելով իր փորձի մասին՝ Հարլեմի (Նիդերլանդներ) քաղաքապետ Ջո Վինեն ևս հաստատեց, որ քաղաքապետերի նկատմամբ սպառնալիքները մեծանում են, նույնիսկ իրենց երկրում, որտեղ քաղաքապետերը սովոր են հեծանիվով ման գալ:

Քննարկման ընթացքում իրենց սեփական վկայությունները ներկայացնելով՝ պատվիրակները շեշտեցին այս խնդիրները Կոնգրեսի աշխատանքների օրակարգում պահելու անհրաժեշտության հարցը: Քննարկումից հետո նախաձեռնություն եղավ ձևավորել աշխատանքային խումբ, որը թեմատիկ զեկույցներ կպատրաստի 47 անդամ երկրների մասին:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...