Ինչպե՞ս են COVID-19 համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում եվրոպական քաղաքներն ու ռեգիոնները

Ինչպե՞ս են COVID-19 համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում եվրոպական քաղաքներն ու ռեգիոնները

21.05.2020

Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեն ստեղծել է փորձի փոխանակման հարթակ, որտեղ եվրոպական քաղաքներն ու ռեգիոնները ներկայացնում են իրենց հաջողված փորձը COVID-19 համավարակի դեմ պայքարում: Այս հարթակն արդեն մեծ մասսայականություն է վայելում, որն օգտակար է, քանի որ դրա միջոցով քաղաքներն ու ռեգիոնները տեղակացնում են, թե ինչ լրացուցիչ քայլեր են ձեռնարկում համավարակի դեմ պայքարում:

 

Մադրիդի փորձը

Մադրիդի քաղաքապետարանը ներկայացնում է, թե ինչ տնտեսական քայլեր է ձեռնարկել համավարակի հետևանքները մեղմելու համար: Քաղաքապետարանը նախաձեռնել է վարձակալության ծառայություն կորոնավիրուսի վարակակիրների համար:

 Նաև քաղաքապետարանը հանդես է եկել կորոնավրուսի վարակակիրներին օգնության նախաձեռնությամբ: Նրանց շրջանում կատարվում է ուսումնասիրություն պարզելու, թե որ վարակակիրներն են խոցելի իրավիճակում: Ընտրության այս գործընթացում քաղաքապետարանը հանդես է գալիս որպես միջնորդ՝ բավարարելով բոլոր խոցելի խմբերի շահերը: Մադրիդի քաղաքապետարանը և համապատասխան ռեգիոնի ղեկավարությունը ստեղծել են միասնական ֆինանսական աջակցության պլան փոքր և միջին ձեռնարկությունների և այսպես կոչված ինքնազբաղված անձանց համար, որպեսզի օգնեն նրանց հաղթահարել համավարակի պատճառով կրած վնասները:

Լեհաստանի Մոսինա քաղաքի փորձը

Մոսինայի քաղաքապետարանը ձեռներեցներին օգնելու համար ուսումնասիրություն է կատարել մասնավոր բիզնեսի շրջանում և առաջարկել հարկերի թեթևացում, կրճատումներ կամ վճարումների հետաձգումներ: Ավագ տարիքի քաղաքացիների համար մարտի 30-ից սկսած կամավորների օգնությամբ Կարիտասի հետ համագործակցաբար քաղաքապետարանը տրամադրում է օգնություն՝ ըստ որի կամավորները տարեցների համար սնունդ են գնում, դեղեր, որպեսզի նրանք ստիպված չլինեն տնից դուրս գալ: Այս ծառայությունից օգտվելու համար քաղաքի բնակիչները կարող են գրանցվել հեռախոսազանգի միջոցով:

Լեհաստանի Ստորին Սիլեզիայի և Սաքսոնիայի ռեգիոնի (Գերմանիա) միջսահմանային համագործակցության օրինակ COVID-19 համավարակի պայմաններում

Ապրիլի 22-ին Սիլեզիան իր գործընկեր Սաքսոնիայի ռեգիոնից ստացավ 100.000-ից ավելի դիմակներ: Այս համագործակցությունը նաև շարունակվեց վարակի թեստավորման հարցում: Լեհաստանի հարյուրավոր քաղաքացիների բժշկական նմուշներ թեստավորվում և ուսումնասիրվում են Գերմանիայում՝ Դրեզդենի լաբորատորիաներում:

Եվրոպական միության ռեգիոնների կոմիտեն հորդորում է համայնքներին իրենց լավագույն փորձն ուղարկել այս հասցեին [email protected]:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...