Որքանո՞վ էին արդյունավետ գործում ՏԻՄ-երը COVID-19 համավարակի տարածման օրերին. այս և այլ հարցերով վեբինար

Որքանո՞վ էին արդյունավետ գործում ՏԻՄ-երը COVID-19 համավարակի տարածման օրերին. այս և այլ հարցերով վեբինար

04.08.2020

Որքանո՞վ էին արդյունավետ գործում ՏԻՄ-երը COVID-19 համավարակի տարածման օրերին, ո՞ր երկրներում ինչ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել: Այս և այլ թեմաներ քննարկվեցին օգոստոսի 4-ին տեղի ունեցած «COVID-19․մարտահրավերներ տեղական իշխանությունների համար» թեմայով վեբինարի ընթացքում:

Այն վարեցին Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Էմին Երիցյանը, Եվրոպայի խորհրդի փորձագետ Արտակ Երգենյանը, փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Պետրոսյանը:

Վեբինարն անցկացվեց Հայաստանի համայնքների միության կողմից  Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող  «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:

Նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց COVID-19-ին՝ որպես մարտահրավեր, որին տեղական իշխանությունները պետք է արձագանքեն իրենց կարողություններով: Անդրադարձ կատարվեց այն հարցին, թե տեղական իշխաննություններն ինչ դասեր պիտի քաղեն, որ ավելի մեծ կարողություննեով, լայն լիազորություններով հանդես գան:

Փորձագետները պրեզենտացիայի միջոցով ներկայացրին, թե ինչ խնդիրներ առաջացրեց համավարակը համայնքների համար՝ վարչարարությունից զրկված լինելու խնդիրները, կենսական նշանակության ծառայություններ, բնակչության իրազեկվածության պակաս: Արձանագրվեց, որ մարտ-հունիս ամիսներին համավարակի պատճառով համայնքները կայուն կենսագործման տեսակետից առավել խոցելի վիճակում էին:

Անդրադարձ կատարվեց COVID-19-ի ընթացքում ՏԻՄ պատասխանատվության շրջանակներին, թե համավարակն ինչ ազդեցություն է թողել ՏԻՄ-երի ֆինանսների և դրանց կառավարման վրա:

Փորձագետները փաստեցին՝ օրենսդրական, իրավական առումով  արագ քայլերի անհրաժեշտություն կա:

Վեբինարի մասնակիցները նաև հարցեր հղեցին փորձագետներին:

Նշենք, որ հուլիսի 15-ից սկսած Հայաստանի համայնքների միությունը կազմակերպեց վեբինարների շարք «Տեղական ինքնակառավարման արդիական իրավական հիմնահարցերը ՀՀ-ում», «Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիան և տեղական ժողովրդավարության վիճակը Հայաստանում», «COVID-19․ Տեղական իշխանությունների համար առկա իրավական շրջանակները և պրակտիկ խնդիրները» թեմաներով:

Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան ուսումնասիրելու տեղական փորձը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...