Համայնքների դերակատարները փոխանակում են իրենց փորձը` հանուն Հայաստանում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման

Համայնքների դերակատարները փոխանակում են իրենց փորձը` հանուն Հայաստանում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման

01.11.2016

Հայաստանի Արթիկ և Ուրցաձոր համայնքներում տեղի ունեցավ «Քաղաքացիների ներգրավումը տեղական քաղաքականության մշակման գործընթացում. գործընկերների միջև փորձի փոխանակում» թեմայով քննարկումներ, որոնք կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը:

Քսաներեք համայնքային առաջնորդներ` համայնքի ղեկավարներ, ավագանու և աշխատակազմի անդամներ, համայնքի երիտասադ ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության և համատիրության ներկայացուցիչներ, մասնակցեցին գործընկերային քննարկմանը: Մասնակիցները, որոնցից տասներեքը կանայք էին, ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերը և նոր բազմաբնակավայր համայնքները: Քննարկմանը ներգգրավել էին նաև Կոնգրեսի պատվիրակներ Սերբիայից և Հյուսիսային Իռլանդիայից, ինչպես նաև, տեղական և միջազգային փորձագետներ:

Քննարկումների նպատակն էր Արթիկ, Ուրցաձոր, Վարդենիկ, Ախթալա համայնքների շահակիր կողմերի հետ գնահատել քաղաքացիների մասնակցության նախաձեռնությունների արդյունքները, փոխանակել և տարածել քաղաքացիների մասնակցության ոլորտում ձեռք բերված հաջողությունների, մարտահրավերների և քաղված դասերի վերաբերյալ լավագույն փորձը, հզորացնել փոփոխության ձգտող առաջնորդների ցանցը Հայաստանում` մասնավորապես համայնքներում:   

Միջոցառումը կազմակերպվել էր Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ` Դանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...