Հայաստանի համայնքների միությունը վերանայում է իր Կանոնադրությունը

Հայաստանի համայնքների միությունը վերանայում է իր Կանոնադրությունը

04.11.2016

«Հայաստանի համայնքների միությունը նախաձեռնել է իր կանոնադրության վերանայման գործընթացը՝ բարելավելու իր գործունեության արդյունավետությունը և ամրապնդելու իր դիրքը՝ որպես Հայաստանի բոլոր համայնքների միասնական ձայն: Այս նպատակով մենք ուսումնասիրում ենք նաև եվրոպական տեղական իշխանությունների ասոցիացիաների փորձը»,- նշեց ԵԽ կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Հանքավանում ս.թ. հոկտեմբերի 14-15-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ:

ՀՀՄ-ի անդամները վճռական են տրամադրված Միության գործունեության արդյունավետության բարելավման հարցում: Միջազգային փորձագետ, բրիտանական Ադվոքասի ինթերնեշնլ կազմակերպության տնօրեն Ջերեմի Սմիթի հետ Միության կառավարման մարմինների կառուցվածքն ու գործառույթները քննարկելուց հետո կմշակվի վերանայված կանոնադրության առաջին նախագիծը, որն էլ կտարածվի Միության անդամների շրջանում: Ակնկալվում է, որ վերանայված Կանոնադրությունը կհաստատվի 2016թ-ի վերջին նախատեսվող Միության անդամների Ընդհանուր ժողովի կողմից, ինչպես նախատեսված է 2016թ-ի հուլիսին ընդունված Միության 2016-2020թթ. ռազմավարական ծրագրով:

Աշխատանքային խմբի հանդիպումը կազմակերպվել էր «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի կողմից:

Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդին 2001թ-ին, Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիան վավերացրել է 2002թ-ին, որն ուժի մեջ է մտել 2002թ-ի մայիսի 1-ին, ինչպես նաև դրա Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին լրացուցիչ արձանագրությունը 2013թ-ին: Այն երկրները, որոնք վավերացրել են Խարտիան, պարտավոր են կատարել նրա դրույթները: Կանոնադրությունը սահմանում է համապատասխանություն նվազագույն թվով իրավունքների հետ, որոնք եվրոպական տեղական ինքնակառավարման  հիմքն են:  Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը երաշխավորում է հարգանքը այս սկզբունքների նկատմամբ:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը
Տիգրան Ավինյանը Տոկիոյում մասնակցում է G-NETS / SusHi Tech Tokyo 2026 միջոցառմանը

00:14

29 04 2026

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

Հանդիպում Տեսչական մարմնում
Հանդիպում Տեսչական մարմնում

22:30

22 04 2026

Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

Հանդիպում GIZ-ում
Հանդիպում GIZ-ում

16:58

20 04 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսը կուսումնասիրի Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանում

23:58

09 04 2026

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում
Արմեն Գալջյանը ելույթ է ունեցել ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 50-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում

22:04

09 04 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիրակությամբ

19:23

29 03 2026

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...