«Հայաստանը մշտապես եղել և այժմ էլ ակտիվ է համագործակցության առումով». ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ

«Հայաստանը մշտապես եղել և այժմ էլ ակտիվ է համագործակցության առումով». ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ

13.11.2018

Նոյեմբերի 6-8-ը Ստրասբուրգում անցկացվեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը:

Կոնգրեսի 35-րդ նստաշրջանն անցկացվեց Տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճություն և էթիկական վարքագիծը խորագրով:

Նստաշրջանի առաջին օրը տեղի ունեցավ Կոնգրեսի նախագահի ընտրություն: Նախագահի պաշտոնում ընտրվեց Անդերս Կնապեն:

Կոնգրեսի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին հարցազրույցի ընթացքում` մեզ հետ զրույցում Անդերս Կնապեն խոսեց Կոնգրեսի առաջնահերթությունների, մարտահրավերների, տեղական ժողովրդավարության զարգացման գործիքների և այլ խնդիրների մասին: 

-Պարոն Կնապե, ի՞նչ հիմնական առաջնահերթություններ և մարտահրավերներ կան Ձեզ համար որպես ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահ:

-Կոնգրեսի համար առաջին առաջնահերթությունը մոնիտորինգային առաքելություններն են: Կոնգրեսը միակ կառույցն է, որ կարող է մոնիտորինգ իրականացնել Խարտիային համապատասխան: Դա շատ  կարևոր է բոլոր անդամ երկրների տեղական և տարածքային իշխանությունների համար: Մեզ համար կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ այն թունավորում է հասարակությունը և բազում խնդիրներ ստեղծում: Մեզ համար առաջնային խնդիր է նաև այն, որ տեղական իշխանության մի շարք ընտրված ներկայացուցիչներ նշում են, որ իրենց նկատմամբ սպառնալիքներ կան կառավարության, այլ քաղաքացիների, քրեական խմբերի, նաև հասարակության կողմից: Այսօր բավականին կոշտ ձևով է այդ քննադատությունը տեղի ունենում, երբ օգտագործվում է սոցիալական մեդիան ու այլ գործիքներ: Դա արվում է նաև կեղծ լուրերի միջոցով: Ընտրություններին դիտորդական առաքելության իրականացումը ևս մեզ համար առաջնահերթություն է: Մենք պետք է ապագայում ավելի շատ կենտրոնանանք այս խնդիրների վրա: Ներկայումս Կոնգրեսն ունի ֆինանսական խնդիրներ, ուստի պետք է ուշադիր լինենք, որպեսզի այն որակը, որն ունենք, պահպանենք՝ միևնույն ժամանակ նվազեցնելով ծախսերը:

-Հայաստանյան պատվիրակության հետ աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:

-Կոնգրեսում  տարիների ընթացքում մենք աշխատել ենք բազում պատվիրակությունների հետ: Ինքս եղել եմ Հայաստանում՝ Երևանում : Իմ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում պատրաստակամ են աշխատել: Կոնգրեսում ինչպես մյուս պատվիրակություններից շատերի դեպքում, հայկական պատվիրակությունը ևս իրապես հետաքրքրված են Կոնգրեսում քննարկվող խնդիրներով: Ինչ վերաբերում է հայկական պատվիրակությանը, ընդհանուր առմամբ հայկական պատվիրակությունն առանձնանում է նրանով, որ բավականին հայտնի է գործընկերների շրջանում:

-Ո՞րն է Կոնգրեսի ներդրումը ՀՀ-ի նման երկրներում տեղական ժողովրդավարության զարգացման համար:

-Կոնգրեսի հիմնական սկզբունքներն են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը: Այս սկզբունքների ապահովման համար մեր հիմնական գործիքներից է մոնիտորինգային առաքելությունը, ընտրություններին դիտորդական առաքելությունը, բայց մենք կարող ենք  նաև աշխատել տարատեսակ քաղաքական նախագծերի շրջանակներում: Դա նշանակում է, որ Կոնգրեսն աշխատում է տեղական իշխանությունների, ասոցիացիաների, ինչպես նաև կառավարությունների հետ: Փորձում ենք փնտրել ուղիներ բարելավելու տեղական իշխանությունների աշխատանքը: Հայաստանի հետ ունենք այսպես կոչված քաղաքական համագործակցություն: Հայաստանը մշտապես եղել և այժմ էլ ակտիվ է համագործակցության առումով: Հայաստանը Եվրոպայի խորհրդի քարտեզում է, և ես  տպավորություն ունեմ, որ հայկական կողմից բավականին հետաքրքրված են Կոնգրեսի հետ համագործակցությամբ: 

-Հայաստանում գարնանը տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Ի՞նչ եք կարծում հեղափոխությունը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ համայնքներում տեղական ժողովրդավարության կայացման հարցում: Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանից հեղափոխությունից հետո:

-Անդամ երկրներում միշտ  տարբեր իրադարձություններ են տեղի ունենում: Դրանք անհատական են: Մեզ համար կարևոր է այն, որ  ընտրված մարդիկ հնարավորություն ունենան ավարտել իրենց պարտավորությունը: Ժողովրդավարությունը հենց ընտրված ներկայացուցիչներն են: Բայց տարբեր երկրներում կարող են լինել տարբեր դրսևորումներ: Մենք փորձում ենք պաշտպանել այն քաղաքական գործիչներին, որոնք ընտրվել են և լավ են աշխատում: Բայց իհարկե, միշտ կարող են լինել իրավիճակներ, երբ ցանկություն է առաջանում հրաժարական տալ, քանի որ նրանք չեն կարող իրականացնել այն խնդիրները, որոնք իրենց առաջ դրված են: Ի վերջո, տեղական իշխանության ներկայացուցչի որոշումն է: Ինչ վերաբերում է հայաստանյան զարգացումներին, ապա տեղյակ եմ՝ Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, և դա շատ բան կարող է որոշել:

-Կոնգրեսի 35-րդ նստաշրջանի խորագիրը Տեղական և տարածքային ընտրված ներկայացուցիչների բարեխղճություն և էթիկական վարքագիծն է: Արդյոք դա առաջնահերթ մարտահրավե՞ր է:

-Վստահությունն է ժողովրդավարության հիմքը: Վստահություն քաղաքացիների և տեղական իշխանության ներկայացուցիչների միջև: Մեր գործունեությունն ուղղված է հենց այդ վստահության հաստատմանը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...