
ԵԽ Կոնգրեսը կոչ է անում տեղական իշխանություններին աջակցել երիտասարդական աշխատանքին և երկխոսության մեջ լինել նրանց հետ
18.09.2020
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսն (ԵԽ Կոնգրես) Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունեց երիտասարդների աշխատանքի վերաբերյալ զեկույց:
Փաստաթղթի համահեղինակներն են Կոնգրեսում ՌԴ պատվիրակության անդամ Իլսուր Մետշինը և Շվեդիան ներկայացնող պատվիրակ Թոմաս Անդերսոնը:
Իլսուր Մետշինը նշեց, որ երիտասարդական աշխատանքը կարող է սահմանվել որպես երիտասարդների մասնակցություն այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ամրապնդում են իրենց գիտելիքները և հմտությունները ՝ օգնելով երիտասարդներին լինել ակտիվ և ինքնավար քաղաքացիներ: Նա նաև հավաստիացրեց՝ Կոնգրեսի կողմից իրականացվող երիտասարդ պատվիրակների ծրագիրը ցույց է տալիս, որ երիտասարդական աշխատանքը կարող է երիտասարդներին ուղղորդել դեպի միջազգային մակարդակ, բայց հիմքերը դրվում են տեղական մակարդակում:
Զեկույցում երիտասարդները համարվում են կարևոր գործընկերներ հանրային իշխանությունների համար, ինչը նշանակում է, որ պետք է ապահովվեն կյանքի և աշխատանքային այնպիսի պայմաններ, որոնցում հնարավոր է իրականացնել երիտասարդների արդյունավետ աշխատանքը: ԵԽ Կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի ընդունած բանաձևը կոչ է անում տեղական և տարածաշրջանային իշխանություններին երկխոսության մեջ լինել երիտասարդների հետ, մշակել և իրականացնել նորարարական երիտասարդական քաղաքականություն և ներդնել բավարար մարդկային և ֆինանսական ռեսուրսներ`երիտասարդ աշխատողներին վերապատրաստելու համար, ստեղծել նրանց զարգացման համար համապատասխան հարթակ:
Փաստաթղթով նաև ընդգծվում է մեկուսացված և անապահով երիտասարդությանը հատուկ ուշադրություն դարձնելու կարևորությունը:
Համազեկուցող Թոմաս Անդերսոնը նշեց՝ Տեղական և տարածաշրջանային իշխանությունները պարտավոր են աջակցել բոլոր երիտասարդներին և հնարավորություն տալ նրանց պլանավորել իրենց ապագան: Ըստ նրա՝ երիտասարդական աշխատանքին անհրաժեշտ է որակի ապահովման լավ հարմարեցված համակարգ`հիմնված հստակ ցուցանիշների և նպատակների վրա. միայն այդպիսի տեղեկատվությունը ձեռքին տեղական և տարածաշրջանային իշխանությունները կարող են գիտելիքի վրա հիմնված նպատակներ դնել և ռեսուրսներ հատկացնել:
Զեկույցը տեղական և տարածաշրջանային իշխանություններին տրամադրում է լավ փորձի օրինակներ և ուղեցույցներ, որոնք ուղղված են կառավարման բոլոր մակարդակներում երիտասարդական աշխատանքի համակարգման բարելավմանը:

00:14
29 04 2026
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը Տոկիոյի քաղաքապետի...

22:30
22 04 2026
Հանդիպում Տեսչական մարմնում - Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը...

16:58
20 04 2026
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հյուրընկալվել է Գերմանական...

23:58
09 04 2026
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը...

22:04
09 04 2026
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

19:23
29 03 2026
Մարտի 31-ից ապրիլի 2-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Տեղական և...
22
Nov
26
Oct
25
Oct